HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի գավաթի խաղարկության մրցակից զույգերը հայտնի են

Օգոստոսի 22-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ 2014-2015թթ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը:

Հայաստանի գավաթի խաղարակությանը կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից որտեղ կհանդիպեն հետևյալ զույգերը՝ «Ուլիս»-«Բանանց», «Միկա»-«Գանձասար», «Փյունիկ»-«Շիրակ» և «Արարատ»-«Ալաշկերտ»: Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Պատասխան խաղերը նշանակված են հոկտեմբերի 22-ին և նոյեմբերի 5-ին:

Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն «Միկա»-«Գանձասար»/«Ուլիս»-«Բանանց» և «Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»-«Ալաշկերտ» զույգերի հաղթողները: Այս հանդիպումները կկայանան 2015 թ. մարտի 18-19-ին և ապրիլի 15-16-ին:

Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015թ. մայիսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter