HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

What's Going On. Ամերիկյան երազանքի և իրականության միջև

Նաիրա Հայրապետյան

What’s Going On ՝ Ի՞նչ է կատարվում. այսպես է կոչվում ամերիկացի երգիչ, երգահան, պրոդյուսեր և գործիքավորող Մարվին Գեյի 11-րդ ստուդիական ալբոմը` թողարկված 1971թ. մայիսի 21-ին: Նա այն ժամանակի դեմքն էր՝ իր խորը կնճիռներով և անառողջ հոգեբանությամբ:

Հարցազրույցներից մեկում արտիստը, խոսելով արվեստի՝ մասնավորապես երաժշտության մեջ արդեն ներթափանցած հասարակական-սոցիալական խնդիրներին առնչվող թեմաների մասին, ասում է. «1969 թվականն էր, թե՞ 70-ը. ստույգ չեմ հիշում, ես սկսեցի վերանայել  իմ` մինչ այդ ունեցած պատկերացումները և այն ամենը, ինչ ցանկացել էի ասել երաժշտության միջոցով: Ես խորապես ազդված էի իմ եղբոր նամակներից: Նա Վիետնամում էր: Ինձ հուզում էր նաև մեր տանը տիրող մթնոլորտը: Եվ ես հասկացա, որ պետք է իմ երևակայությունը մի կողմ թողնեմ, եթե ուզում եմ, որ իմ երգերը հասնեն մարդկանց, դիպչեն նրանց սրտերին: Ես ցանկացա նրանց տեսանելի դարձնել այդ ամենը, որ  մարդիկ վերջապես հասկանային, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում »: Այս մտահոգություններն են  ձևավորել ալբոմի գաղափարական ուղղվածությունը: «Ինչպե՞ս կարող եմ շարունակել սիրո մասին երգել, երբ աշխարհն իմ կողքին ուղղակի պայթում է»,- հաճախ էր հարցնում  նա ինքն իրեն:

Աշխարհում տիրող այդ գորշ մթնոլորտից բացի` այս ալբոմում հստակ ուրվագծվել են սոուլ երաժշտության նոր տենդեցներն  ու ռիթմենդբլյուզի հիմքերը: «What's Going On» կոնցեպտուալ ալբոմը ունեցավ մեծ պահանջարկ վայելող սինգլներ` "What's Going On", "Mercy Mercy Me (The Ecology) և  "Inner City Blues (Make Me Wanna Holler)-ը մեծ հաջողության արժանացան և՛ կոմերցիոն, և՛ քննադատական տեսանկյուններից:

««What's Going On»-ով  Մարվին Գեյը խորհում էր այն մասին, թե ինչի վերածվեց «Ամերիկյան երազանքն» անցյալում՝ քաղաքային կյանքի անկման, էկոլոգիական սուր խնդիրների, զինվորական սանձարձակության, ոստիկանական բռնությունների, աղքատության և գործազրկության հետքերով ,- գրել է երաժշտական մեկնաբան Ջոն Բուշը,- «What's Going On»-ը սոսկ պատերազմից  տուն վերադարձած և այն տարօրինակ վիճակներում գտած  մոլորված զինվորի հարցը չէ, այն նաև խոստում է՝ ուղղված ունկնդրին, որ  պետք է տեղ հասցնի այն, ինչ նա լսում է»:

Ալբոմը նաև հերթական հարվածն էր՝ ուղղված ռասսայական կարծրատիպերին և խտրականությանը, որոնք շարունակում էին տիրել ամերիկյան իրականությունում: Նույնիսկ տասնյակ տարիներ անց՝ 2004թ.-ին, երբ աշխարհահռչակ «Rolling Stone» ամսագիրը իրականացրեց իր խոշոր հարցումը՝ բոլոր ժամանակների լավագույն երգերն ընտրելու նպատակով, հանրության տպավորությունը ցնցող էր. համանուն «What's Going On» -ը, 500 այլ մեծագույն երգերի շարքում չորրորդ տեղում էր: Այս դիրքը վերահաստատվեց նաև 2011թ.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter