HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հանեք հայրենասիրության բաճկոնը եւ փոխեք օրենքը

Առաջնագծի դիրքերից մեկում ավարտել էինք հանդիպումը եւ պիտի մեկնեինք, կապիտան Հայկ Սարգսյանը մի կողմ քաշելով հարցրեց` կարո՞ղ է անձնական մի խնդրի մասին խոսել հետս: Ասացի՝ իհարկե: 

Հայկ Սարգսյանը 17 տարի բանակում է: Երկար տարիներ «Եղնիկներում» էր, հիմա Մարտակերտի ուղղության դիրքերում: Ընտանիքը վարձով ապրում է Մարտակերտում, շուտով ծնվելու է երկրորդ երեխան: Ծնունդով մարտակերտցի է Հայկը: Ունի երկու եղբայր, նրանք էլ իրենց ընտանիքներով՝ երկուական երեխաներով, ապրում են Մարտակերտում: Ապրում են հորական սեփական երկհարկանի տանը: Հայկն էլ է գրանցված այդ տանը, երկու եղբայրներն էլ: Բայց քանի որ երեք ընտանիքով մի տան մեջ չեն կարող ապրել, նա բնակարան է վարձել: Սպաների ծառայության վայրում բնակարանի հարցը պարտավոր է լուծել պետությունը: Հայկը չի կարողացել բնակարանի համար հերթագրվել, որովհետեւ իր հորական տանը գրանցված յուրաքանչյուրին հասնում է 7 քմ , իսկ  բնակարան հերթագրվելու համար պետք է դրանից քիչ լինի: Սա մեր օրենսդիրներն են նստել-մտածել՝  ինչպես անել, որ սպան հնարավորություն չունենա բնակարան ստանալու: Բայց սա օրենսդիրների միակ «հնարամտությունը» չէ: Սպայի բնակարանի վարձակալության համար պետությունը վճարում է այն դեպքում, եթե նա հեռու է իր բնակավայրից նվազագույնը 30 կմ: Երբ Հայկը «Եղնիկներում» էր, նրան հասնում էր վարձակալության համար նախատեսված գումարը, իսկ հիմա Մարտակերտում է գտնվում իր զորամասը, եւ նրան այդ գումարը չի հասնում:

Կապիտան Հայկ Սարգսյանին հարցնում եմ՝ հրամանատարը գիտի՞ այս մասին, ասում է՝ ոչ, նա կապ չունի: Հարցնում եմ՝ նախարարին ասել ես, ասում է՝ ոչ: Ինչո՞ւ չես ասել՝  իմաստ չունի, օրենքն է այդպիսին, հո օրենքը չի խախտելու:

Նույն օրն այս մասին խոսում եմ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Նա խորը հոգոց է հանում ու ասում,որ  ինքն ամեն ինչ արել է օրենքիայդ կետերը փոխելու համար, բայց ոչնչի չի հասել: Նախարարն ասաց, որ նույնիսկ մի քանի անգամ օրենքը խախտել է: Պարզվեց նաեւ, որ Հայկ Սարգսյանի դեպքը եզակի չէ, նման վիճակում գտնվող սպաների թիվը մեծ է:

Խորհրդարանում ունենք 131 պատգամավոր, նրանց մի մասը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունների ժամանակ հայրենասիրության առանձնահատուկ դրսեւորումներով աչքի ընկան: Կամուֆլյաժներով այցելել են դիրքեր, ճաշել են զինվորների հետ, «հետ են մղել» հակառակորդի դիվերսանտներին  (սա, իհարկե, իրենց երազներում), ասել են, որ իրենք առաջնագծի զինվորի թիկունքում կանգնած են եւ այլն: Առաջնագծում էին  նաեւ վարչապետը, կառավարության անդամները: Այսինքն այն «ծաղկեփունջը», ով հեղինակել եւ հաստատել է այդ օրենքը:

Հիմա դիրքեր այցելած պաշտոնյաները հնարավորություն ունեն իրենց հայրենասիրությունը դրսևորել: Փոխեք օրենքի այդ կետերը: Հայոց բանակի սպան պետք է ապահովված լինի բնակարանով, իսկ ծառայության վայրում նրա բնակարանային կարիքները պարտավոր է լուծել պետությունը, անկախ այն բանից՝ սպան ունի հայրական տուն, թե՝ ոչ,  եւ  ծառայության վայրից որքան հեռավորության վրա է գտնվում նրա գրանցման հասցեն:

Չգիտեմ՝ վարչապետը կնախաձեռնի այս փոփոխությունները, թե՝ ոչ, բայց 131-ից գոնե մեկը պարտավոր է դա անել: Հայրենասիրության բաճկոնը հանեք ձեր վրայից եւ փոխեք օրենքն առանց հայրենասիրական ելույթների, աննկատ, որովհետեւ ամոթ է, որ այս խնդրի մասին ձեզնից ոչ մեկը մինչեւ հիմա չի բարձրաձայնել: Դա նշանակում է ձեր բոլոր այցերն աննպատակ ու ձեւական բնույթ են կրել, եթե մի սպայի հետ երբեւէ չեք խոսել իր խնդիրների մասին:

Մեկնաբանություններ (1)

Preston Bagrationi
What a shame. Here, our best are braving cold and heat, enemy sniper attacks Every day, yet they lack housing. I recently saw the opulent mansion built by the prime minister, and that made me throw up. These people have no conscience and no shame. They will STEAL, even from the army, to build themselves their beautiful playgrounds, and all the time our soldiers lack adequate dwellings to live in. Arrrggghhhhhhh. Is this our national character? I am talking about GREED, is it? If every minister, most are corrupt, a few true patriotic, sell their Mercedeses, BMWs and the rest, our soldiers will have decent housing…but you know where that money is going, right? Buying property in Europe and USA, buying luxury cars and building themselves magnificent and gigantic mansions, fit for emperors. Shame on us all, for basically doing Nothing and allowing these crooks run the country.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter