HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հարկադրեց մարզիչների փոփոխություններ կատարել

Հայկ Դավթյան

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունից  հետո մեծ թվով հավաքականներ ունեցան նոր մարզիչներ: Ոմանց ֆեդերացիաները որոշեցին հեռացնել զբաղեցրած պաշտոններից, ոմանք էլ` մտածելով, որ տվյալ հավաքականի ղեկին մնալով այլեւս չեն կարող առաջընթաց արձանագրել` ինքնակամ լքեցին իրենց աշխատանքը:

Անդրադառնանք մունդիալ 2014-ի 32 մասնակցիներից յուրաքանչյուրին:

Գերմանիա

Գերմանացիներին չեմպիոն  դարձրած Յոախիմ Լյովը 2004թ.-ից սկսած աշխատում է հավաքականում: Ճիշտ է, մինչեւ 2006թ.-ի աշխարհի առաջնության ավարտը նա հանդիսանում էր ԱՄՆ-ի հավաքականի ներկայիս մարզիչ Յուրգեն Կլինսմանի օգնականը: 2006-ին Լյովը նման հավաքականի ղեկը ստանձնելու համար բավական երիտասարդ էր, ընդամնեը` 44 տարեկան, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Գերմանիայի ֆուտբոլի միությունը սխալ որոշում չէր կայացրել Լյովին նման պաշտոն վստահելով:  Ներկայում  երկրպագուների եւ մասնագենտների որոշ մասը կարծում է, որ եթե գերմանացիներին հաջողվի նվաճել նաեւ 2016թ.-ի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը, ապա Լյովը պետք է ինքնակամ լքի մարզչի պաշտոնը, քանի որ ավելացնելու բան այլեւս չի ունենա: Անկասկած քչերն են կիսում այս կարծիքը:

Արգենտինա

2011թ. հավաքականի մարզչի պաշտոնում նշանակվեց Ալեխանդրո Սաբելյան: Նրա առջեւ խնդիր դրվեց 3 տարում կառուցել մի թիմ, որը ցուցադրած ցանկացած խաղի պայմաններում կկարողանա հարեւան Բրազիլիայում հռչակվել աշխարհի չեմպիոն: Սաբելյային մի փոքր չբավարարեց նպատակին հասնելու համար, քանի որ արգենտիանցիները եզրափակչում պարտություն կրեցին Գերմանիայի ընտրանուց: Այնուամենայնիվ, մինչեւ եզրափակչի կայանալը Սաբելյան նշել էր, որ անկախ արդյունքից, մունդիալի ավարտից հետո լքելու է հավաքականը: Մոտ մեկամսյա որոնումներից հետո հավաքականի նոր մարզիչ նշանակվեց  Խերարդո Մարտինոն կամ պարզապես Տատան, ով 2013-2014 թթ. մրցաշրջանում մարզում էր Կատալոնական Բարսելոնան:

Հոլանդիա

Մունդիալում հոլանդացիների գրանցած արդյունքին ու ցուցադրած գեղեցիկ խաղին քչերն էին սպասում: Հավաքականն իր կազմում ուներ միայն 2-3 գերաստղ եւ մի քանի փորձառու ֆուտբոլիստ, մնացածը 20-23 տարեկան երիտասարդ խաղացողներ էին, որոնցից չէր սպասվում, որ կկարողանային դիմակայել հզորագույն հավաքականների հարձակվողներին, սակայն ինչպես պարզ դարձավ մրցաշարի ընթացքում, հոլանդացիներն իրենք դասվեցին հզորների շարքին: Պատճառը հավաքականի մարզչի` Լուի Վան Գալի մրցակիցների համար անսպասելի մտահղացումներն էին: Պարզ է, որ Հոլանդիայի հավաքականի երկրպագուները ցանկացան, որպեսզի Վան Գալը շարունակի աշխատանքը հավաքականում, սակայն ինչպես ամիսներ առաջ էր մտադրվել, նա այդպես էլ չփոխեց իր որոշումն ու ստանձնեց անգլիական Մանչեսթեր Յունայթեդի ղեկը: Հավաքականում Վան Գալին փոխարինեց մեկ այլ բազմափորձ հոլանդացի մարզիչ` Գուս Հիդդինգը:

Կոլումբիա

Առանց հավաքականի առաջատար Ռադամել Ֆալկաոյի արգենտինացի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը  կարողացավ այնպես դասավորել  իր տրամադրության տակ եղած խաղացողներին, որ խմբում գրանցելով 100%-անոց արդյունք, զբաղեցնելով 1-ին հորիզոնականն ու 1/8 եզրափակչում  շրջանցելով Ուրուգվային, չկարողացավ կոտրել միայն բրազիլական պաշտպանությունը, սակայն դա էլ, շատերի կարծիքով, միայն այն պատճառով, որ բրազիլացիները խաղում էին սեփական երկրպագուների աչքի առաջ: Մունդիալի ընթացքում Պեկրմանը հայտարարեց, թե մտադիր է լքել իր պաշտոնը, սակայն հետագայում հաջողվեց մտափոխ անել արգենտինացուն եւ ըստ կնքված նոր պայմանագրի` Պեկրմանը հավաքականում կմնա մինչեւ 2018թ. աշխարհի առաջնության ավարտը:

Բելգիա

2012թ.-ից հավաքականը գլխավորող 45-ամյա բելգիացի Մարկ Վիլմոտսն այդպես էլ չկարողացավ  միավորել մեկ տեղում հավաքված առաջին կարգի ֆուտբոլային աստղերի, ինչի արդյունքում երկրպագուները չտեսան սպասվող գեղեցիկ խաղը եւ հավաքականը պայքարից դուս մնաց 1/8 եզրափակչում` պարտվելով ապագա փոխչեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականին:

Ուրուգվայ

Օսկար Տաբարեսի գլխավորությամբ հանդես եկող ուրուգվայցիներն աշխարհի առաջնությունում անցկացրին 4 հանդիպում, որոնցից միայն երկուսի ընթացքում  Տաբարեսը հնարավորություն ունեցավ օգտագործել հավաքականի առաջատար Լուիս Սուարեսին: Հենց դա եղավ հիմնական պատճառը, որ Ուրուգվայն այս անգամ լուրջ հաջողության չհասավ:

Բրազիլիա

Բրազիլիան որպես  հյուընկալող երկիր ավտոմատ կերպով ստացավ մունդիալի մասնակցության իրավունք եւ բացի այդ, երկիրը մեծ գումար վաստակեց ժամանած երկրպագունիների շնորհիվ, սակայն դա հավաքականի խաղի վրա բացասական հետեւանք ունեցավ: Չմասնակցելով նախընտրական փուլին, հավաքականի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին քիչ հնարավորություններ ունեցավ սեփական խաղացողների հնարավորություններին ծանոթանալու, թիմային խաղի զարգացումն ապահովելու համար: Հենց դրանց պատճառով էլ կիսաեզրափակչում բրազիլացիներն արցունքներն աչքներին լքեցին խաղադաշտն ու տրիբունաները: Մարզչի փոփոխությունը կասկածի ենթակա չէր: Նոր մարզիչ նշանակվեց Դունգան, ով նույն հավաքականը մարզել էր նաեւ 2006-2010թթ.:

Իսպանիա

Վիսենտե Դել Բոսկեի գլխավորությամբ հանդես եկող իսպանացիները Բրազիլիա ժամանեցին որպես աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոններ: Առաջին 2 խաղերից հետո հայտնի դարձավ, որ իսպանացիները չեն հաղթահարի նույնսիկ խմբային փուլի արգելքը: Ձախողման պատճառն, ըստ մեծամասնության կարծիքի այն էր, որ Դել Բոսկեն ֆուտբոլիստներին անհրաժեշտ կերպով մոտիվացնել չկարողացավ: Իսպանացուն իր պաշտոնից չհեռացրին հույս հայտնելով, որ Եվրոպայի 2016թ.-ի առաջնությունում նրան կհաջողվի պահպանել չեմպիոնի տիտղոսը: Հակառակ դեպքում կասկածից վեր է, որ կամ` Դել Բոսկեն անձամբ կներկայացնի հրաժարականի դիմում, կամ էլ` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան դուռը ցույց կտա:

Ֆրանսիա

1998թ. մունդիալի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դիդյե Դեշամը, ով 2012-ից հանդիսանում է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը` առանց թիմի առաջատարը համարվող Ֆրանկ Ռիբերիի ֆրանսիացիներին կարողացավ հասցնել այս տարվա աշխարհի առաջնության է ¼ եզրափակիչ: Ավելին անել Դեշամին չհաջողվեց, քանզի մրցակիցն ապագա չեմպիոններն էին: Եվրո 2016-ում, որը կայանալու է հենց Ֆրանսիայում, Դեշամը կանի ամեն ինչ հավաքականին սեփական հարկի տակ չեպիոնության հասցնելու համար:

Իտալիա

2010թ. ձախողված մունդիալից հետո Իտալիայի հավաքականի ղեկը ստանձնեց Չեզարե Պրանդելին:  Հաջորդած 3-4 տարիների ընթացքում Իտալիայում ի հայտ եկան նոր, ժամանակակից ֆուտբոլին ավելի համապատասխան աստղեր, որոնց միջոցով Պրանդելին շարունակաբար աշխատեց  իտալական պաշտպանողական  խաղը մի փոքր ավելի հարձակողական դարձնել: Դա էր պատճառներից մեկը, որ 2014-ի աշխարհի առաջնությունում իտալացիները չկարողացան հաղթահարել նույնիսկ խմբային փուլի արգելքը: Մրցաշարի ավարտից հետո Պրանդելիին փոխարինեց Թուրինի Յուվենթուսի արդեն նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Ստորեւ ներկայացնենք մնացած հավաքականների մարզիչներին` կատարված փոփոխություննեով:

Անգլիա. Ռոյ Հոդջսոն

Խորվաթիա. Նիկո Կովաչ

Շվեյցարիա. Օտմար Հիցֆելդ-Վլադիմիր Պետկովիչ

Հունաստան. Ֆերնանդո Սանթոս-Կլաուդիո Ռանիերի

Ալժիր. Վահիդ Հալիլոջիչ-Կրիստիան Գյուրկուֆ

Ռուսաստան. Ֆաբիո Կապելո

Բոսնիա եւ Հերցեգովինա. Սաֆետ Սուսիչ

Ճապոնիա. Ալբերտո Ձակերոնի-Խավիեր Ագիրե

ԱՄն. Յուրգեն Կլինսման

Չիլի. Խորխե Սամպաոլի

Պորտուգալիա. Պաուլո Բենտու

Էկվադոր. Ռեյնալդո Ռուեդա-Սիխտո Վիզետե

Մեքսիկա. Միգել Հերեյրա

Իրան. Կառլոշ Կեյրուշ

Գանա. Կվեսի Ապպիա

Նիգերիա. Ստեֆեն Կեշի

Կամերուն. Վոլկեր Ֆինկե

Հոնդուրաս. Լուիս Ֆերնանդո Սուարես-Էռնան Մեդֆոր

Ավստրալիա. Անգե Պոստեցողլու:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter