HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչկանի ջրվեժը մեր օգնությանն է սպասում, միացե՜ք

Արշավ և ակցիա, այցելություն Թռչկան

Սիրելի ընկերներ, բարեկամներ, ՀՀ քաղաքացիներ, ձեզնից շատերն արդեն լսել են Թռչկանի ջրվեժի հիմնախնդրի մասին: Վտանգված է ՀՀ ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը: Ջրվեժի տարածքում հենց այս պահին էլ որոճում են մի քանի վնասատու կենդանիներ (տրակտորներ, բեռնատարներ): Բնավիրման նախարարությունը կարծես ականջի հետև է գցել այս հիմնախնդրի կարգավորումը: Այս պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին սպառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ: Այսպիսով, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, այցելում ենք Թռչկանի ջրվեժ:

Այցելության նպատակը՝ տեղում ծանոթանալ շինարարության ներկայիս ընթացքին, զրուցել շինարարների և բանվորների հետ՝ հորդորելով նրանց զերծ մնալ բնության հուշարձանին վնաս հասցվող աշխատանք կատարելուց, հանդիպել Նալբանդ, Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի բնակիչների հետ՝ լսելու նրանց կարծիքն այս ամենի մասին և հայտնելու մեր զորակցությունը Թռչկանի ջրվեժի պահպանման համար մղվող պայքարում, ինչպես նաև ևս մեկ անգամ տեսնելու և հիանալու բնության այս հիասքանչ կոթողով:

Ջրվեժի մերձակայքում կատարելու ենք ծառատունկ, որի համար տնկիներ և մասնագետներ է տրամադրում «Հայաստանի ծառատունկ ծրագիրը»: Կատարվելու է նաև շինարարական փոսի խորհրդանշական լցոնում: Մեզ հետ կունենանք նաև ջրվեժի պահպանման վերաբերյալ կոչերով մի շարք պաստառներ: Նախատեսվում է նաև մշակութային ծրագիր: Ակցիային մասնակցելու է Գյումրիի Օրհուս կենտրոնը, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:

Միացեք, միասին տեր կանգնենք Թռչկանի ջրվեժին...

Շարժվում ենք Ավ. Իսահակյանի արձանի մոտից, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, ժ. 8:00

Հարկ է վերցնել մեկ օրվա ուտելիք, ջուր, տաք հագուստ:

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել Էդգարին՝ 094 89 55 16 հեռախոսահամարով:

Գրանցման վերջնաժամկետը՝ ուրբաթ՝ 18:00:

Մեկնաբանություններ (2)

Armen
Hayer jan, es @ndimadir chem ev @ndimadir ujeri hamakir@ chem ayl hakarak@, incheve TRCHKANI JRVEJI ev SEVANI CHAHCHACMAN xndir@ da mer erexaneri hamar Maqur ev Barenpast Shrjaka mijavayrum aprelu xndirn e! Iharke sa verabervum e ayn mardkanc ovqer tekuz djvarutiamb bayc irenc erexanerin patrastvum en mecacnen irenc isk HAYRENIQUM!!!!!!!!!
...
Joxovurd jan, eli em nshum vor meka ayt volorti liazor marmni vra ban chi azdum erevi haskacaq inchi, vor@ na chi el taqcnum kam el hatuk sute asum.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter