HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Աշխատանքից ազատվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը. նրա հանդեպ քրեական գործ էր հարուցվել

Այս տարվա հուլիսի 31-ին աշխատանքից ազատվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ վերջինս ազատվել է՝ իր դիմումի համաձայն:

Մեր տեղեկությունների համաձայն՝ Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են՝ հիվանդներին ապօրինի դեղեր վաճառելու համար: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Գայանե Մանուկյանը այս տեղեկության վերաբերյալ մեր հարցին պատասխանեց. «Մենք միայն կարող ենք ասել, որ նա ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Ուրիշ ոչ մի բան չենք կարող ավելացնել»:

Հիշեցնենք, որ «Հետքը» հոդված էր հրապարակել հոգեբուժարանի տնօրենի մասին, ով  ստիպել էր հիվանդներին Ներքին Շորժայում անասուններ պահել: Մեր հրապարակման հիման վրա քրեական գործ էր հարուցվել եւ կարճվել:

Կարդացեք նաեւ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter