HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Բաղդասարյան. «Եթե երեք երկրներն էլ տխուր լինեին, ՀՀ-ն ԵՏՄ-ին չէր անդամակցի, բայց մեկը ուրախ է, մեկը` տխուր, մեկը` կիսատխուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Մաքսային միությունում կարծես ուրախ չեն տեսնել Հայաստանին, նշել էր. «Մաքսային միությունը մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ, այո, համաձայն եմ այն կարծիքի հետ, որ երևի թե բոլորը չեն ուրախ»: Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովը հակադարձել էր` ասելով, որ Ղազախստանն ուրախ է տեսնել Հայաստանին ԵՏՄ կազմում, դա «ձեր նախագահի կարծիքն է՝ ով է ուրախ, ով ոչ»:

«Հետք»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հայտարարությունների նման հակասությունը, ի վերջո, ուրա՞խ են մեզ տեսնել ԵՏՄ-ում, թե՞ ոչ: Ի պատասխան` Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ղազախստանի դեսպանի հայտարարությունից կարող էիք եզրահանգել, որ ուրախ չլինելով` նրանք համաձայնել են: Ինչո՞ւ պետք է մուսուլմանական երկիրը… գաղտնիք չէ, որ Ղազախստանը Ադրբեջանի եղբայրական ժողովուրդն է, իսկ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ հայտնի են, ուստի ինչո՞ւ պետք է նրանք ուրախ լինեն: Պարզապես կան ընդհանուր շահեր, տնտեսական համագործակցություն, որը պետք չէ խառնել քաղաքականության հետ, որովհետև Նազարբաևն ինքն է հայտարարել, որ այդ միությունը տնտեսական է: Հիմա կարևոր չէ` Ղազախստանն ուրախությա՞մբ է ընդունում, թե՞ տխրությամբ մեր անդամակցության հանգամանքը, կարևորն այն է, որ Ղազախստանը խոչընդոտ չի հանդիսանում մեր անդամակցությանը»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ապա Բաղդասարյանն ասաց, որ ամեն մեկը Հայաստանի անդամակցությանը վերաբերում է տարբեր կերպ: «Եթե երեք երկրներն էլ տխուր լինեին, բնականաբար, մեր անդամակցությունն այդ միությանը չէր կայանա: Մեկը ուրախ է, մեկը` տխուր, մեկը` կիսատխուր, բայց դա չի խանգարում, որ միությունը կայանա, որ մեր անդամակցության հարցը կարգավորվի»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter