HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել են թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի տեղափոխման փորձերը

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման շուրջ 3 տասնյակ դեպք է կանխել՝ մոտ 2700 դեղահաբի հայտնաբերմամբ, որոնց մեջ գերակշռել է «Սուբոտեքս» դեղատեսակը: Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայքի ներկրումը:

Միայն երկու դեպքով` Ֆրանսիայից ուղարկված ծանրոցներից հայտնաբերվել է ավելի քան 900 դեղահաբ: Որոշ դեպքերում հոգեմետ դեղորայքի թաքստոց են դարձել խաղալիք ավտոմեքենան ու կոշիկը:

Ինչպես նշված է նախարարության պաշտոնական հողորդագրությունում՝ Մեղրիի մաքսակետում թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձեր են կանխվել: Դրանք ներմուծել են հիմնականում ԻԻՀ քաղաքացիներ՝ դրամապանակում թաքցնելու միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter