HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի Շուռնուխ գյուղում նոր տարածքներ են ականազերծվել

Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) նոր ականազերծված  և ստուգազննված տարածքներ հանձնեց Սյունիքի մարզպետարանին:

Ըստ 2012-2013թթ.-ի հետազոտությունների՝ Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից: 2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորների մասնակցությամբ, սկսեց և օգոստոսի 26-ին հաջողությամբ ավարտեց ականազերծման աշխատանքները:

Երեկ ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգության երաշխավորման հավաստագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter