HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրո 2016-ի եզրափակիչ փուլի սպասումով

Հայկ Դավթյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մի քանի օրից շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ կսկսի պատրաստվել Եվրո 2016-ի  նախընտրական փուլի մեր հավաքականի առաջին հանդիպմանը: Մեր ընտրանին ընդգրկված է I խմբում, որտեղ Շալանդի սաների մրցակիցներն են լինելու Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականները: Ճիշտ է, տղաների համար խումբն ամենեւին էլ ամենահեշտը չէ, սակայն «մահվան» անվանել այն նույպես չի կարելի: Ոչ խաղային տեսանկյունից միակ դժվարությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն մյուս խմբերի` մեր հավաքականին բաժին հասած վերջին` I խմբում մեկ հավաքական պակաս է լինելու, ինչը տղաների գործը կարող է դժվարացնել այնքանով, որ եթե նրանք զբաղեցնեն 3-րդ հորիզոնականը, ապա լրացուցիչ արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կզիջեն մյուս խմբերի 3-րդ հորիզոնականները զբաղեցրած հավաքակններին:

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդի  ու նրա խաղացողների առջեւ խնդիր է դրված նվաճել Եվրո 2016-ի ուղեգիր, ինչը համաձայնեք նման խմբում հեշտ առաջադրանք չէ: Հիշելով մեր ընտրանու վերջին 2-3 տարվա խաղն ու գրանցած արդյունքները, երկրպագուները ցանկանում են գոնե այս անգամ մեր հավաքականին տեսնել Ֆրանսիայում կայանալիք նման խոշոր ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլում:

Եվրո 2012-ի մասնակցելու համար Վարդան Մինասյանի սաներին խանգարեց մրցավարական սխալ որոշումը. մունդիալ 2014-ի մասնակցությունը կկայանար, եթե չլիներ Մալթայի դեմ մրցավեճում տղաների ցուցադրած անփույթ խաղը: Այժմ երկրպագուներին չեն բավարարի մրցավարական սխալ որոշման, անփույթ խաղի կամ «մեր հավաքականը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու` Եվրոին մասնակցելու համար» խոսքերն ու պատճառաբանությունները:

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի հավաքականը I խմբում ընգրկված է Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի ընտրանիների հետ:  Հավաքականի առաջին հանդիպումը  կայանալու է սեպտեմբերի 7-ին, դանիացիների դեմ` Կոպենհագենում: Մինչ այդ Շալանդի սաները Լատվիայում ստուգողական հանդիպում կանցկացնեն այդ երկրի հավաքականի հետ: Խոսելով մեր հավաքականի մասին նշենք, որ Շալանդը վնասվածքների պատճառով չի կարող օգտագործել հավաքականի 2 առանցքային խաղացողների` Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանին եւ նույն ակումբի աջ եզրային վինգեր Արաս Օզբիլիսին:  Յ. Մովսիսյանին կարող են փոխարինել Արթուր Սարկիսովը կամ Մաուրո Գեւգեոզյանը, իսկ  աջ եզրում կարող է խաղալ վնասվածքից բոլորովին վերջերս ապաքինված Եկատերինբուրգի Ուրալի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը:

Ի հակադրություն այս կորուստների նշենք, որ հավաքականի  ձախ եզրային վինգեր Գեւորգ Ղազարյանը համալրել է Հունաստանի ուժեղագույն ակումբի` Օլիմպիակոսի շարքերը եւ փայլուն մարզավիճակ է հավաքել թիմի հետ անցկացրած մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում: Լավ մարզավիճակում են գտնվում նաեւ պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանն ու Իրանական Էսթեղլալ տեղափոխված Հրայր Մկոյանը: Դե իսկ ընտրանու առաջատար Հենրխ Մխիթարյանի մասին խոսելն ավելորդ է: Գրավելով Մյունխենի Բավարիայի դարպասն ու տիրանալով Գերմանիայի սուպերգավաթին` Հ. Մխիթարյանը բարձր տրամադրությամբ կմիանա ազգային հավաքականին:

Դանիացիների առաջատարներ Կրիստյան Էրիկսենը, Մարտին Բրեյթվեյթն ու Դանիել Ագգերը կազմ ու պատրաստ կլինեն խաղին: ՖԻՖԱ-ի հրապարակած հավաքականների վարկանիշային ցուցակում մեր հավաքականը գտնվում է 41-րդ, դանիացիները` 26-րդ հորիզոնակններում: Սեփական երկրպագուների աչքի առաջ Դանիայի հավաքականը կփորձի ռեւանշի հասնել ոչ վաղ անցյալում մեր տղաներից կրած 0-4 հաշվով պարտության դիմաց:

Հույս հայտնենք, որ Կոպենհագենում մեր տղաներին կաջակցեն Դանիայում բնակվող հայերն ու Հայաստանից մեկնած երկրպագուները, եւ արդյունքում հավաքականը տուն կվերադառնա իր ակտվում ունենալով 3 միավոր:

Մեկնաբանություններ (2)

Hovik Manvelyan
Հարգելի Արմեն, երրորդ տեղը գրաված երկու ուժեղագույն հավաքաններին որոշելու համար վեցերրորդ տեղը գրաված հավաքականների արդյունքները հաշվի չեն առվում, այնպես որ Հայաստանի հավաքականը այդ տեսանկյունից նույն հնարավորությունները ունի ինչ մյուս հավաքականները:
Hovik Manvelyan
կներեք, Արմենի փոխարեն պետք է լինի Հայկ, խնդրում եմ ուղղեք այդ սխալը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter