HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բացվեց

Այսօր ժամը 13:30-ից 14:00-ի սահմաններում կրկին շահագործման է հանձնվել Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը:

Ինչպես նշվում է տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական հաղորդագրությունում, թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից: 

Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ որ եղանակային լրացուցիչ բարդությունների պատճառով (առատ տեղումներ, գետի հունի բարձրացում) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի նախատեսված բացումը տեղի է ունենում որոշակի սահմանփակումներով` այսօր մինչեւ 19.00, իսկ օգոստոսի 31-ից` ժամը առավոտյան 07.00-ից մինչեւ 19.00:

Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝  առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի: 

Հիշեցնենք, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ էր օգոստոսի 20-ից՝ փլուզման հետեւանքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter