HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտակերտի 18 հազար հա հողատարածքը ոռոգովի կդարձվի

Այսօր Արցախի վարչապետ Արա Հարությունյանը եւ ՀՀ, Հայջրնախագծի ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը քննարկել են Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծը, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազ. Հեկտար հողատարածք:

Ա. Հարությունյանը նախագիծը պատմական է անվանել` նշելով, որ դեռևս խորհրդային տարիներին քննարկվում էր Սարսանգի ջրերը ինքնահոս եղանակով գյուղատնտեսակն նպատակներով օգտագործելու հարցը: Վարչապետի խոսքով՝ ծրագիրը տնտեսական մեծ նշանակություն է ունենալու Արցախի և մասնավորապես Մարտակերտի շրջանի համար, քանի որ դրա իրականացման արդյունքում ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության և ինքնաբավության հարցերում այն մեծ ազդեցություն է ունենալու: 

Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ միջոցներ կգտնվեն այն հնարավորինս արագ կյանքի կոչելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter