ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Շահեն Մեղրյանի անվան դպրոցը հրատապ վերանորոգման կարիք ունի



Այսօր ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի կրթօջախների սաները ամառային արձակուրդներից հետո կրկին դպրոց մտան: Դպրոցամուտ էր նաեւ Արցախի Ակնաբերդ համայնքում: Սակայն ի տարբերություն մայրաքաղաք Ստեփանակերտի ու տեղի շատ այլ դպրոցների, որոնք աշակերտներին հյուրընկալել են բարեկարգ, կոկիկ սենյակներում` Ակնաբերդի միջնակարգ հաստատությունը երեխաներին արդեն որերորդ տարին ընդունում է շենքային տխուր պայմաններում:

Ակնաբերդը (Ականաբերդ, նախկին Ումուդլու) չնայած գտնվում է Մարտակերտի շրջանում, սակայն վարչականորեն ենթարկվում է Շահումյանի շրջանին: Հենց Ակնաբերդն է այն կորիզը, որի հիմքի վրա ձեւավորվել է ԼՂՀ Շահումյանի ներկայիս շրջանը: Վերջինս ներառում է նախկին ադրբեջանական Քելբաջարի (Քարվաճառի) եւ Շահումյանի շրջանները: Սրանցից երկրորդը 1992-ից վերահսկվում է Ադրբեջանի կողմից, եւ հենց պատմական Շահումյանի գյուղերի բնակիչներն են հաստատվել Ակնաբերդում: Բացի նրանցից` կան նաեւ մեծ թվով չայլուեցիներ, որոնք նույնպես ստիպված են եղել լքել սեփական գյուղն, ու այլ վայրերից եկածներ, որոնք, սակայն, քիչ են:

Ակնաբերդը զարգացող գյուղ է, բավականին շատ են երիտասարդները: Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Օսիպյանն ասում է, որ համայնքից արտագաղթ չկա, ավելին` գրեթե տուն չկա, որ աշխատող չունենա, շատ ընտանիքներ էլ բազմազավակ են:

Հենց դրա հետեւանքով էլ դպրոցում 111 աշակերտ է սովորում, ինչը փոքր թիվ չէ Արցախի մի գյուղի համար, որից մի քանի կմ այն կողմ ԼՂՀ-Ադրբեջան սահմանն է:

Ակնաբերդի դպրոցը, որը գործում է ադրբեջանական գյուղի հին դպրոցի շենքում (վերջինս կառուցվել է 1974-ին), հիմնադրվել է գյուղի ազատագրումից անմիջապես հետո` 1993-ին:  Այն կրում է նախկին Շահումյանի շրջանի ղեկավար, ազատամարտիկ Շահեն Մեղրյանի անունը, ու պատահական չէ, որ նոր շրջանին ծնունդ տված գյուղի դպրոցը թիվ 1-ն է: 111 աշակերտներից 61-ն աղջիկ են, 50-ը` տղա: Ի տարբերություն շատ գյուղերի` այստեղ կոմպլեկտ դասարաններ չկան, բոլոր 12-ն էլ առկա են: Դպրոցն ունի 26 ուսուցիչ եւ 10 տեխնիկական աշխատող: Նրանց մեծ մասը, ինչպես ասում է 2003-ից տնօրեն աշխատող Ն. Օսիպյանը, երիտասարդներ են, տեղի շրջանավարտներ, միայն 4-5-ն են տարեց: Ավելին` բոլորն ունեն բարձրագույն կրթություն: Դպրոցը մասնագետների խնդիր չունի, համալրված է:  

Սակայն ներկայում կրթօջախն ունի հրատապ խնդիր: Դա երկհարկանի շենքի վերանորոգումն է: Տնօրենը պատմում է, որ այս ընթացքում ամենամեծ նորոգումը եղել է տանիքի վերանորոգումը, սակայն կան դասարաններ, որոնց պատերը շարժվում են, ու երեխաներին վտանգից ապահովագրելու համար, եթե կարելի է այդպես ասել, հենափայտեր են դրվել: Զարմանալին այն է, որ չնայած այս հանգամանքին, շենքը վթարային չի համարվում: Ն. Օսիպյանի փոխանցմամբ` իրենք բարձրաձայնել են խնդրի մասին, ինչից հետո եկել, նկարահանել են դպրոցը, բայց պատկան մարմիններն ասել են, որ միջոցներ չունեն: Այդուհանդերձ, կրթօջախի ղեկավարը չի թաքցնում, որ հույսեր է կապում ԼՂՀ վարչապետի խոստման հետ, ըստ որի` շենքը պիտի հիմնանորոգվի 2015-ին: «Ուզում ենք, որ մեր երեխաները ապահով, գեղեցիկ սենյակներում պարապեն»,- նշում է մեր զրուցակիցը:  

Իսկ մինչ այդ կառավարությունը նոր գույք է հատկացրել դպրոցին, այդ թվում` սեղաններ եւ աթոռներ: Տնօրենի ասելով` պետությունն ամեն տարի առաջինդասարանցիներին 20.000-ական դրամ աջակցություն է տրամադրում: Ակնաբերդում այս տարի նրանք 9-ն են, իսկ անցյալ ուստարում` 20-ը: «Երկրապահ կամավորականների միությունն» էլ պայուսակներ է տալիս երեխաներին, որոնք բաժանվել են մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դպրոցն ունի նաեւ ծնունդով շահումյանցի, մոսկվայաբնակ հովանավորներ: Կարաչինարցի գործարար Հայկ Խաչատրյանի միջոցներով համակարգչային սենյակ է ձեւավորվել, այս տարի էլ գրենական պիտույքներ են հատկացվել, պայուսակներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ այս տարի մարզագույք է տրամադրել կրթօջախին, ինչը ֆինանսավորել են ֆրանսահայ Ժագլին եւ Նիշան Մարկոսյանները:

Սակայն ֆիզպատրաստության ուսուցիչ Ալեքսեյ Խաչատրյանը ստիպված գույքը պահում է ոչ թե մարզադահլիճում, այլ առանձին փակ սենյակում:

Պատճառը նույնն է. դահլիճն անմխիթար վիճակում է: Եթե միջանցքների պատուհանները գոնե ցելոֆաններով են ծածկվում (մեր այցելության պահին դրանց մի մասը մաշված-պատռված էին), ապա սպորտդահլիճի լուսամուտներն ընդհանրապես բաց են` մնացել են միայն փայտե շրջանակները: Տարօրինակ է, որ խարխուլ հատակով, առանց պատուհանների, ծեփը տեղ-տեղ թափած դահլիճի հին դռան վերեւում փակցրել են համահայկական հիմնադրամի ու ֆրանսահայերի օգնության մասին վահանակ: Նշենք նաեւ, որ դպրոցը չունի դահլիճ, ամանորյա հանդեսները, օրինակ, կազմակերպվում են միջանցքում: Քանի որ Ակնաբերդը գազիֆիկացված չէ, դպրոցը նույնպես ջեռուցվում է փայտով: Բայց հարց է, թե կիսացելոֆանապատ պատուհաններն ու հին պատերը որքան ջերմություն պիտի պահեն:   

Ծնողներներից մեկն, օրինակ, ասում է, որ նոր պայուսակներ տրամադրելն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ դրանցից իր երեխաներն ունեն: Ամենեւին չհերքելով դրսի ու ներսի բարերարների` դպրոցին աջակցելու եւ օգտակար լինելու բարի ցանկությունը` այդուհանդերձ, հստակ է, որ մի քանի տետր-գրիչ, պայուսակ ու համակարգիչ, մարզագույք նվիրելուց առաջ պետք է հաշվի առնել դպրոցի օրախնդիր կարիքներն ու ըստ այդմ կատարել նպատակային ծախսեր: Մասնավորապես, եթե չկան անհրաժեշտ պայմաններ, նվիրած գույքի կիրառումն ու պահպանությունը դառնում է խնդիր:

Տարակուսանք է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Շահեն Մեղրյանի անունը կրող դպրոցն իր սաներին ու հյուրերին հենց մուտքի մոտ չի դիմավորում հերոսի նկարով ու գուցեեւ կարճ կենսագրությամբ, ինչը միանգամից պատկերացում կտա չիմացողներին, թե ինչ ներդրում է ունեցել տվյալ անձը Արցախի ու ընդհանրապես հայության համար: Փոխարենը Մեղրյանի փոքր կիսանդրին տեղ է գտել երկրորդ հարկում` արհեստական ծաղիկների հարեւանությամբ, ոչ հարմար տեղում: 

Դպրոցն ունի նաեւ այլ խնդիրներ: Դրանցից մեկը ջուրն է, որի ծորակը գտնվում է դրսում: Շենքից բավականին հեռու են նաեւ զուգարանները: Ձմռան ամիսներին սա հավելյալ դժվարություն է երեխաների համար:

Սեպտեմբերի 1-ին ակնաբերդցի աշակերտները, ինչպես եւ մյուս դպրոցների սաները, դիմավորեցին արիության դասով` հիշելով Արցախյան պատերազմում զոհված տղաներին, այդ թվում` Շահումյանի պարտիզանական կռիվների հրամանատար Շահեն Մեղրյանին: Սահմանամերձ գյուղի աճող բնակչության համար դպրոցը ոչ միայն զուտ կրթական հաստատություն է, այլեւ առաջին հերթին մարդկանց սեփական հողում պահելու կարեւորագույն  հանգամանք: Շրջանում եւ հանրապետությունում առաջադիմություն ցուցաբերող այս դպրոցում աշխատում են նվիրված, պատմական Շահումյան վերադառնալու հույսով ապրող մարդիկ, եւ առաջին հերթին նրանք պիտի լինեն պետության հոգածության ներքո, որովհետեւ հայրենիքը սկսվում է սահմանից:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (4)
1. Ara Manoogian11:16 - 2 սեպտեմբերի, 2014
This condition is the direct result of corruption in the Artsakh Government. They have failed to collect taxes from oligarchs (many government officials are oligarchs) and budgetary leaks. One example of budgetary leaks would be the approximate $600,000 that the government allocated for an Hayastan All-Armenian Fund (HAAF) project in Stepanagert. This HAAF project totaled $1 million and was for the benefit of approximately 80 elderly person, many of whom are the parents of government officials. The facility was renovated in 1999 by funds of Louise Manoogian Simone and when the recent renovation was done, the facility was not in deplorable condition as HAAF was claiming (details can be found at: http://www.thetruthmustbetold.com/2011/11/22/nursing-home-update/). Bottom line is that the Artsakh government is corrupt and people from Artsakh and the Diaspora needs to address the root of the problem rather than open their coffers and fill the artificially created shortages, which only perpetuates corruption.
2. Robert Davidian15:07 - 2 սեպտեմբերի, 2014
So, it is a con game. Heads of government/criminals/thieves/oligarchs collect taxes from everyone EXCEPT THEMSELVES. This, along with their other forms of corruption theft, add to 750 MILLION DOLLARS A YEAR stolen from the Armenian government and the good Armenian people. THEN, they appoint themselves as HEADS OF THE BOARD of the Armenian Fund to control THAT money, too! THENNNN, they BEG the diaspora to REPLACE the government money they STOLE! Stealing money is not a crime to them; it's a sport! The heads of Armenia's kleptocracy have stolen from Armenian citizens and diaspora for 23 years! Any school (or road or hospital or social services) project is the clear responsibility of the government (not Armenian Fund).At every turn, when talking with any Armenian government official, all diasporans and Armenian citizens must DEMAND the government collects TAXES from everyone - and prove it transparently! Otherwise we become willing victims of their con game!
3. Վարազ Սյունի (Ամստերդամ)19:23 - 2 սեպտեմբերի, 2014
Համաձայն եմ նախորդ կոմենտների հետ: Այսօր Հայաստանում (և Արցախում) բավականին պետական պաշտոնյաներ փողի հմուտ որսորդներ են դարձել՝ հատկապես դրսից եկած փողերի հանդեպ: Հայաստանում պաշտոնապե՛ս բնակչութան 35%-ը աղքատ է,բայց Երևանում ավելի շատ ջիպ կա,քան, օրինակ,Ամստերդամում: Այս ինչ՞ «առեղծված» է: ՊԱՏՃԱՌԸ՝ Հայաստանում քաղաքականության ու բիզնեսի միավորումը. ԼՈՒԾՈՒՄԸ՝ անմիջապե՛ս վերացնել ՀՀ կուսակցությունների մասին օրենքի խայտառակ 5(1) հոդվածը և ՀՀ-ում էլ թույլատրել տեղական ԱՆԿԱԽ կուսակցությունների ստեղծումը:
4. Xunsap'ha03:21 - 3 սեպտեմբերի, 2014
A very big THANK YOU to Ara Manoogian and Robert Davidian for calling the spade a spade. Truth must out and it always does sooner or later. Enough is enough. Corrupt rulers destroying the country and then crying poor mouth endlessly for money and aid. Diaspora needs to wake up to these scammers who only care for their own pockets and use the people as human shields for their insatiable greed. The parallels between the Azeri and Armenian leaderships are uncanny. Both of them victimize the simple people, trample all over them; one does it the azeri way, openly, not giving a damn about who says what about their corrupt deeds; the other does it the armenian way, sneakily, covertly, ever conscious of their own false image. No wonder even the so-called religious leaders of these countries are utterly corrupt. When one reads the details surrounding the last days of the Pakraduni (Bagradouni) Armenian Kingdom which culminated in the fall of Ani in 1045, the exact same picture of corruption, of sneaky and underhanded dealings is clearly visible. Armenian leaders have done immense harm to the nation down through history, and this unbroken tradition keeps going on.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ