Ստուգումների արդյունքում ընկերությունները հայտարարագրել են 907 նոր աշխատող և 110մլն դրամ լրացուցիչ եկամտահարկ
Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը իրականացրել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:
Օգոստոսի երրորդ տասնօրյակում աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է իրազեկման արդյունքում հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և ցուցանիշների բարելավման վրա:
Մասնավորապես պարզվել է, որ, օրինակ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերության մայիս և հունիս ամիսների համար ներկայացրած ԱԱՀ ճշգրտված հաշվարկներով դեբետը նվազել է 236մլն դրամով` առաջացնելով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկ` 1.3մլրդ դրամի չափով: Աշխատողների թվաքանակի և ԱՎՈՒՄ-ի մակարդակի վերաբերյալ իրական տվյալների արտացոլման ուղղությամբ իրականացված իրազեկումների արդյունքում 195 հարկ վճարող նախորդ ժամանակաշրջանի համեմատ լրացուցիչ հայտարարագրել է 907 աշխատող և 110մլն դրամի եկամտային հարկ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն՝ 33.8մլն դրամ, «Երևանի գարեջուր»-ը՝ 3.7մլն դրամ, «Էյ Թի Սերվիս»-ը՝ 93 աշխատող և 1.8մլն դրամ, «Թամարա ֆրութ»-ը՝ 64 աշխատող և 1.1մլն դրամ և այլն:
Մեկնաբանել