HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի չեմպիոնուհին հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Նախարարը ողջունել է չեմպիոնուհուն և շնորհակալություն հայտնել միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Ս. Կենտիկյանը պատմել է Հայաստան այցելության, իր առաջիկա պլանների մասին, տեղեկացրել, որ պատրաստվում մենամարտի, որը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-ամյակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter