HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին. մանրամասները գաղտնի են պահվում

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ խորհրդարանի պատգամավորների դռնփակ հանդիպումը: Դեռեւս Աստանայում մայիսի 29-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո, երբ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հայտնի նամակը, ԱԺ պատգամավորները պահանջում էին հանդիպում ԱԳ նախարարի հետ` ակնկալելով այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ պարզաբանում: Այն ժամանակ հանդիպումը տեղի չունեցավ:

Այսօր Է. Նալբանդյանը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին` դռնփակ ռեժիմով, իսկ լրագրողներին հայտնի դարձավ միայն այն, որ քննարկվում են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

«Հետք»-ը քննարկմանը մասնակցող ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ի՞նչ հարցեր բարձրացվեցին պատգամավորների կողմից եւ արդյոք ԱԳ նախարարի պատասխանները բավարարեցի՞ն նրանց: Է. Շարմազանովը միայն ասաց, որ տեղի ունեցավ կառուցողական քննարկում, եւ որ պատգամավորներն ու նախարարարը բավական բաց քննարկում ունեցան: Խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ հանդիպումն ամենեւին էլ «գազտնի չէ», պարզապես արտաքին քաղաքականության ոլորտում կան հարցեր, որոնք նպատակահարմար է փակ քննարկել` առանց տեսախցիկների:

Մեր հարցին, թե ԵՏՄ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարց տրվե՞լ է, ի՞նչ է պատասխանել նախարարը, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Դե դա փակ հանդիպում էր, բոլոր կարեւոր հարցերն էլ քննարկել ենք: Ձեզ թվում է` ԱԺ պատգամավորները չե՞ն բարձրացնում մեր արտաքին քաղաքականության համար կարեւոր հիմնահարցերը... Իհարկե, հարցեր բարձրացվել են, պարոն նախարարն էլ բավական անկաշկանդ պատասխանել է` փոխադարձ ըմբռնման ոլորտում եւ հիմնական հարցերի շուրջ կա նորմալ կառուցողական քննարկում»:

Քննարկմանը մասնակցող մյուս պատգամավորները եւս հրաժարվեցին մանրամասներ ներկայացնել:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հենց ԱԺ-ն դռնփակ է լինում, այնտեղ անկաշկանդ, նորմալ կառուցողական քննարկումներ են ընթանում այդ պահին իրենց հանճարեղ մտքերը չթաքցնող պատգամավորներով: Իսկ կան միամիտներ որոնք կարծում են թե դռնփակը ժողովրդին խաբելու, թալանելու համար է հորինված: Պատկեացրեք, ասենք մեկ տարով այդ դռները փակ պահենք, ինչ բարձրունքի կհասնենք: Իսկ եթե ավելի, ասենք ցմահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter