HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անմիաբանություն հայոց պատմության սկզբէն մինչև վերջ

Լեռ Կամսար

Արտասահմանյան հայ ներկայացուցիչներու Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին տրված դեկլարացիայի տակ դաշնակցական կուսակցությունը չէ ստորագրեր։

Անմիաբանություն հայոց պատմության սկզբէն մինչև վերջ։

Առաջներ, տեսնելով հայոց այս մշտական անհամաձայնությունը և կարծելով, որ մեր ազգին հատուկ ախտ մըն է, կզայրանայի շատ․ բայց հիմա ուսումնասիրելով մեր ազգին հոգեբանությունը, կտեսնամ, որ ատիկա օբյեկտիվ պատճառներ ունի ու շատ բնական է։

Հայ ազգը եղած է բազմաթիվ ազգերու խառնուրդ։

Բագրատունիք ու Մամիկոնյանները, ինչպէս նաև Արծրունիք ոչ թէ միևնույն ազգի տարբեր նախարարություններ, այլ պարզապէս տարբեր ազգեր են, միևնույն լեզվով խոսող։ Ինչպէս անգլիացիք ու ամերիկացիք, բայց հոգեբանությամբ միանգամայն տարբեր։

Բագրատունիք, որպես հրէական ծագում «ունեցող» ազգ, ունեն հրէական բոլոր առանձնահատկությունները՝ փողասէր, առևտրական, հաշվով նստող կանգնող, կռիվներու, սխրագործությանց գլուխ չունեցող, իրենց քաղաքական հակառակորդներու հետ միշտ աշխատեր են խաթրով, փողով, նվերներով «և այլ» բաներով խաղաղություն գլուխ բերել։ Անոնք խելացի, տակտով, պատրաստված մարդիկ էին, սակայն, զուրկ համազգային գաղափարներէ․ բոլորը միայն իրենց աթոռին համար։

Նույնը նաև Արծրունիք։ Մինչև այնքան եսական, որ Սենեքերիմ թագավորը իր երկիրն ու ժողովուրդը ծախեց հունաց մի պզտիկ քաղաքով, ուր ամփոփվեցավ իր ընտանիքի հետ։ Արծրունյաց ժառանգներն են արդի վասպուրականցիք, որոնք, գիտեք թէ, որքան հմուտ առևտրականներ են։

Բայց այդպէս չեն Չինաստանէն եկած Մամիկոնյանները։ Անոնք համազգային են, հանդուգն, կռվասէր, փող ու հաշիվէն անտեղյակ․ իրենց անձը զոհող ու գաղափարական։ Պատահական չէր, որ հայազգի սպարապետներ ու նշանավոր զորավարներ Մամիկոնյան տոհմն է տվեր։ Այո՛, անձնվէր, սրտաբաց, կտրիճ։ Հայաստանի որ մասին ալ, որ վտանգ գար, Մամիկոնյանը ձեռքը դէպի իր զէնքը կմեկներ, առանց կարճ ու բարակ մտածելու, դատելու։ Մամիկոնյանը սիրտ էր ողջ ազգին համար, Բագրատունիք ու Արծրունիք գլուխ էին՝ միայն իրենց համար․․․

Եթէ ասոր ավելցնելու ըլլանք նաև մեր երկրի կտրտվածությունն ու լեռնային հանգամանքը, ուրեմն, ինչո՞ւ պիտի հայերը միաբան ըլլային առաջները, ինչո՞ւ միաբան ըլլան հիմա։

Հիմա՝ ճիշտ է չկան նախարարությունք, բայց կան կուսակցություններ, որոնք կներկայացնեն այդ նախարարությունները։

Մամիկոնյանները՝ դա դաշնակցությունն է։ Արծրունիք ու Բագրատունիք՝ դա ռամկավար կուսակցությունն է։ Վերջինիս անդամները բոլորն «աղա», «փաշա», բոլորն խելոք փողատերեր են, չափված, ձևված կենցաղով։ Հայի շահուն ընկեր է ամենուրեք, իսկ վնասին չի խառնվեր։ Եթէ Հայ Ազգին տունը գիշերով գող մտնէ ու Ազգն «օգնությո՜ւն» աղաղակէ՝ ռամկավարը տեղէն չի շարժվեր․ ամեն բանիր ժամանակն ունի, օգնություն հասնելն ալ։ Գողը մտավ՝ մտավ․պէտք է սպասել լուսնա, ինքը լվացվի, սանրվի, նախաճաշէ, օրվա հաշիվները նայի, կուգա․ եթէ գողն իր տեղն է տակավին՝ կբռնէ հարկավ և դատի կուտա, իսկ եթէ ամեն ինչ կողոպտեր ուփախեր՝ ինքն ի՞նչ կրնա ընել։

Իսկ դաշնակցականն պառկած ատեն փապուճներն կուղղէ այնպէս, որ կրունկն դէպի մահճակալն ըլլա, որ Ազգին կանչելուն պէս հագնի վազէ․․․

Հայությունը կատարյալ ազգ շինելու համար, պէտք է ռամկավարներու գլուխները կտրել դաշնակցության սիրտին դնել։

Ու քանի որ այդ անկարելի է՝ երկու ազգ ծնվեր ենք, երկու ազգ ալ կմեռնենք։ Ազգեր, լեզվով մեկ ( որն կգործածվէ զիրար չհասկանալու համար) բնությամբ, հոգիով ու մնացյալ բանով իրարմէ այնքան տարբեր, որ կրնան փոխադարձաբար դեսպաններ փոխանակել իրար հետ․․․

1945թ. անտիպ

Մեկնաբանություններ (1)

Սեւակ Յակոբեան
Անարդար, ոչ-առարկայական եւ ամենակարեւորը՝ ժամանակավրէպ միտք եւ գրականութիւն: Ոչ մէկ արդարացուցիչ նման ատելութեամբ լի գրականութիւն տարածելու այսօր: Պիտի խնդրէի զայն անմիջապէս վերցնէք ձեր կայքէն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter