ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հայ ըմբիշները պարտվում են մեկը մյուսի հետեւից



Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը մրցաշարին մեկնել է 14 ըմբիշով:

Ազատ ոճում մեր ներկայացուցիչներն են Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ):

Կանանց պայքարում (ազատ ոճ) մեր երկիրն ունի մեկ մարզուհի՝ 69 կգ քաշային Կարինե Շադոյանը: 

Հունահռոմեական ոճում կմրցեն Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Վաչիկ Եղիազարյանը (130 կգ): 

Այսօր գորգ են դուրս եկել 57, 70, 86 եւ 125 կգ քաշի ազատոճայինները: Մեր բոլոր ներկայացուցիչներն են անհաջող են հանդես եկել: 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը առաջին իսկ մրցավեճում պարտվել է Ուկրաինան ներկայացնող Միկոլա Այվազյանին, որն էլ իր հերթին զիջել է իրանցի Ռահիմիին: Այդպիսով մեր մարզիկը դուրս է մնացել պայքարից: 70 կգ քաշում Գրիգոր Գրիգորյանը նախ հաղթել է չինացի Յունֆեի Գուիին, սակայն 1/8-րդ եզրափակիչում պարտվել է ամերիկացի Նիկոլաս Մարաբլին: 86 կգ քաշային կարգում էլ Մուսա Մուրթազալիեւը պարտվել է բուլղարացի Միխայիլ Գանեւին: 

Վաղն ասպարեզ դուրս կգան ազատ ոճի 61, 65, 74 եւ 97 կգ քաշային կարգերի ըմբիշները: Մեր հույսերը մեծ են հատկապես անցյալ տարվա աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանից: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ