HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջոն Հեֆերն. «Որոտան կասկադի գործարքը դեռևս բանակցությունների փուլում է»

«Հետքի» հարցին, թե կայացավ, ի վերջո, Որոտանի հէկերի կասկադի վաճառքի գործարքը ամերիկյան ընկերության հետ, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Դեռևս բանակցությունների փուլում է»:

Ինչու է ձգձգվում և արդյոք այդ ձգձգումը կապ ունի Ռուսաստանի կողմից ճնշումներին՝ հարցին, դեսպան Հեֆերնը հավելեց. «Բանակացությունները Հայաստանի Հանրապետության կառավարության և տվյալ մասնավոր ձեռնարկության միջև են, և մենք լիովին սատարում ենք և լիահույս ենք, որ այս գործարքը բարեհաջող ավարտին կհասցվի՝ ի գոհունակություն երկու կողմերի»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը 180 մլն դոլարով Որոտանի կասկադը վաճառեց ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությանը: Այդ գումարի շրջանակներում ամերիկյան ընկերությունը պարտավորվեց 6 տարում 70 մլն դոլարի ներդրում իրականացնել: Կնքված պայմանագրի համաձայն՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադը» Որոտանի կասկադի շահագործումից առնվազն պետք է տարեկան 8% շահութաբերություն ունենա՝ 25 տարում իր ներդրումների վերադարձն ու շահույթն ապահովելու համար: Սակայն գործարքը դեռևս չի ավարտվել: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չեմ հասկանում ( էդ պատվեր կատարող) ռուսավասալների ամբողջ աղմուկը Որոտանի հէկ-երի կասկադի վաճառքի վերաբերյալ: Ամբողջ Հայաստանը էժան/ձրի նվիրել են «բարեկամ» Ռուսաստանին. սրա մասին ռուսավասալները ԼՈՒՌ են: ԱՄՆ-ի ներկայությունը Սյունիքում ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ կապիտալ է ՀՀ/ ԼՂՀ/ Սյունիքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter