HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Առայժմ մեդալի հույսով

Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկ-մարզուհիները դեռեւս ոչ մի մեդալ չեն նվաճել, ավելին՝ նրանք նույնիսկ երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն չեն ունեցել: Ինչպես արդեն հայտնել ենք, ազատոճայինները, որոնց պայքարն արդեն ավարտվել է, անհաջողության են մատնվել մեկը մյուսի հետեւից:

Երեկ առաջին իսկ մրցամարտում պայքարից դուրս մնաց նաեւ մեր միակ մարզուհին՝ 69 կգ քաշային Կարինե Շադոյանը, որը որակավորման փուլում պարտվեց չինացի Ժուին, վերջինս էլ հաջորդ իսկ գոտեմարտում տանուլ տվեց ռուս մարզուհուն:

Երեկ ավարտվել են մրցումները կանանց 48, 55, 60 եւ 69 կգ քաշային կարգերում, այսօր մրցում են 53, 58 եւ 75 կգ քաշային մարզուհիները: Իսկ վաղը կկայանան կանանց 63 կգ եւ տղամարդկանց հունահռոմեական ոճի 75 եւ 85 կգ քաշայինների գոտեմարտերը: Հայ մարզասերների սպասելիքները հունահռոմեական ըմբիշներից ավելի մեծ են:   

Նշենք, որ ազատոճայինների պայքարում թիմային հաշվարկում առաջինը Ռուսաստանն է, որը նվաճել է 5 ոսկի 8 քաշային կարգերում, աշխարհի մեկական չեմպիոն ունեն Հյուսիսային Կորեան, Ադրբեջանը, Թուրքիան (նկարում): Կանանց ըմբշամարտում էլ առայժմ 2 ոսկի են նվաճել ճապոնուհիները, 1-ական՝ Մոնղոլիան ու Գերմանիան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter