HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման 92 դեպք

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին երկու ամիսների ընթացքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման 92 դեպքի համար սահմանվել է 9.2 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 3.4 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը հայտնել է, որ միայն մեկ օրվա ընթացքում իրականացրած օպերատիվ ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված փայտանյութի տեղափոխման 11 դեպք, ինչի արդյունքում սահմանվել է 1.1 մլն դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 800 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարությունը  քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտի ձեռքբերումից: Նախարարությունը հետևողական է լինելու բնապահպանական նորմերի խախտումները բացահայտելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու գործում:


 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter