HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վիտալի Դանիելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ գործադրի մեկ այլ որոշմամբ՝ նոր ղեկավար է նշանակվել Կարեն Եղիշյանը:

Վարչապետ Արա Հարությունյանը իր մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում գործադրի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Վ. Դանիելյանին երկարամյա արդյունավետ աշխատանքի համար: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել շրջանի նախորդ ղեկավարի ներդրումը Շահումյանի զարգացման գործում և համոզմունք հայտնել, որ Կ. Եղիշյանը հաջողությամբ կշարունակի կառավարության ծրագրերի իրագործումը շրջանում՝ հաշվի առնելով նրա աշխատանքային հարուստ փորձն ու մարդկային որակները:

Կարեն Եղիշյանը 2012-2014 թթ. աշխատել է Շահումյանի շրջանի դատախազի պաշտոնում, իսկ նախքան այդ՝ 1997-2012 թթ.՝ դատախազության և կառավարությանն առընթեր ոստիկանության տարբեր պաշտոններում: 1998 թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի  աշխարհագրության, իսկ 2002 թ.-ին՝ նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter