Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար



Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր գորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի 75 եւ 85 կգ քաշային մարզիկները:

85 կգ-ում մեր ներկայացուցիչը Արթուր Շահինյանն էր, որը որակավորման փուլում պարտվեց իրանցի Ալի Կարիմֆարին: Վերջիսն էլ հաջորդ գոտեմարտում զիջեց ուզբեկստանցի Ռուստամ Ասսակալովին: Շահինյանն այդպիսով դուրս մնաց պայքարից: 

Շատ հաջող է հանդես գալիս օլիմպիական արծաթե մեդալակիր, 75 կգ-ային Արսեն Ջուլֆալակյանը: Մեր ըմբիշը 1/16-րդում ոչ մի հնարավորություն չթողեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին` հաղթելով 9-0 հաշվով: 1/8-րդում Ջուլֆալակյանը գերազանցեց ավստրիացի Ֆլորիան Մարչլին, իսկ 1/4-րդում առավելության հասավ մեքսիկացի Խուան Էսկոբարի հանդեպ:

Կիսաեզրափակիչում Արսենն իր ակտիվության շնորհիվ առավելության հասավ վրացի Զուրաբի Դաթունաշվիլիի նկատմամբ եւ մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի հորվաթ Նեվեն Զուգայը:

Հատկանշական է, որ Արսենի «հավերժ» մրցակից, օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Ռոման Վլասովը պարտվեց ամերիկացի Բիսեկին 1/8-րդում, եւ քանի որ ամերիկացին էլ պարտվեց հաջորդ մարտում, Վլասովը լքեց պայքարը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ