HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բասկերի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը: 

Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը` անկախ ստեղծված բարդ իրավիճակից: Փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես` իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Փաստաթղթում շեշտվում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին: 

Այս կապակցությամբ «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ ԼՂ Արտաքին Գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր, որտեղ կատարել է պաշտոնական այցեր, հանդիպել Բասկերի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիր մարմնի ղեկավար Տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինին, գերատեսչական և գլխավոր տեղական իշխանություններին, նաև՝ տարածաշրջանով հետաքրքրվող կազմակերպություններին:

«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար կառավարության ճանաչման համար և ողջունում եմ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելուն միտված ջանքերը: ԼՂ հանրությունը պետք է հպարտ լինի, որ եվրոպական տարածքում ժողովրդավարության հանձնառությունը որպես անքակտելի մաս ճանաչվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև՝ ԵՄ-ում», - նշել է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Սկսած 1979 թվականից, Բասկերի Երկիրը Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից մեկն է և ունի մոտավորապես 2,5 մլն բնակչություն: Այն ունի գործադիր և օրենսդիր սեփական մարմինները: Բասկերի Խորհրդարանը ենթապետական խորհրդարաններից մեկն է, որը վայելում է լիակատար իրավասություն Եվրոպական Միության տարածքում: Բասկ պաշտոնյաներն ազատ քաղաքականություն են վարում բազմաթիվ տիրույթներում, օրինակ` ֆիսկալ քաղաքականություն, հարկերի հավաքագրում կամ ոստիկանական կառավարում՝ ունենալով առանձին ոստիկանական ուժեր: Տարածքային մակարդակում այլ իրավասություններից են առողջապահությունը, կրթությունը /տարրական դասարաններից մինչև համալսարաններ/, կամ տարածքային զարգացում:

Ավելին, Բասկերի Երկիրն ունի Արտաքին գործողությունների սեփական ծառայություն, որը ղեկավարում է քաղաքական և մշակութային ավելի քան 200 պատվիրակությունների ցանց ամբողջ աշխարհում: Տնտեսապես Բասկերի Երկիրը Եվրամիության առավել զարգացած տարածքներից մեկն է՝ գրանցելով ավելի քան 31, 000€ տարեկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ, ինչը 20%-ով բարձր է ԵՄ ընդհանուր ցուցանիշից (25, 700€):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter