HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:

Հանդիպումների ընթացքում հայկական կողմին տրամադրվեց նաև խորհրդատվություն պաշտպանության ոլորտում ղեկավարման ու կառավարման նոր մոտեցումների կիրառման, երկրի պաշտպանության գործում պետական կառավարման մարմինների ջանքերի համադրման վերաբերյալ: Խորհրդատվական խմբին ներկայացվեց ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական ինստիտուտի զարգացման ընթացքը, այս ուղությամբ ակնկալվող խորհրդատվական աջակցության առաջնահերթությունները:

Այցի արդյունքներն ամփոփելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին խորհրդատվական խմբին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Հանդիպման ընթացքում արտեկրի փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի կատարման և առաջիկա փուլի նախապատրաստման վերաբերյալ, կողմերը նախանշեցին ռազմավարական վերանայման գործընթացին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից շարունակական աջակցության հետագա միջոցառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter