HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է. 2 չեմպիոն` 1 տարում

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն է: Մեր մարզիկին 3 րոպեից քիչ պահանջվեց` 8 միավոր վաստակելու գերմանացի Օլիվեր Հեսլերի հետ գոտեմարտում, ինչը նրան ժամանակից շուտ հաղթանակ ու աշխարհի չեմպիոնի կոչում բերեց: 

Հիշեցնենք, որ Արթուրը 2012, 2013, 2014 թթ. Եվրոպայի չեմպիոն է, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն, 2012-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 

Այսօր ասպարեզ դուրս եկած մեր մարզիկներից 59 կգ քաշային Ռոման Ամոյանը երրորդ տեղի համար առաջին իսկ գոտեմարտում պարտվեց հարավկորեացի Լիին: Իսկ 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը անակնկալ ձեւով 23 վայրկյանում տանուլ տվեց գոտեմարտը ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին: Վերջինս մրցավարի ազդանշանից անմիջապես հետո կարողացավ հնարք կիրառել ու 6 միավոր վաստակել, ապա եւ 5-ը վաստակեց ու շահեց բրոնզե պարգեւը: 

Ի տարբերություն մեր ազատոճայինների ու միակ կին ըմբիշ Կարինե Շադոյանի` մեր հունահռոմեական ըմբիշները գերազանց հանդես եկան` ոսկե մեդալների թվով չունենալով հավասարը: Հիշեցնենք, որ 75 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Արսեն Ջուլֆալակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter