HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երթ՝ ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի (լուսանկարներ)

«5 տարի`ոչ թե Շահենին, այլ դատախազին», «Շահեն, մենք քեզ հետ ենք», «Կառավարության գլխին` Շանթ, Շանթ, Շանթ» և նմանատիպ այլ վանկարկումներով մի շարք քաղաքացիներ այսօր երթով Ազատության հրապարակից քայլեցին դեպի Կառավարության և Դատախազության շենքեր:

Բողոքի երթը կազմակերպել էին Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի ընկերները: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և տղաների գործով դատաքննության հերթական նիստի ժամանակ դատախազը Շահեն Հարությունյանի համար պահանջել էր 5 տարվա ազատազրկում: Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու Սեպտեմբերի 22-ին, Կենտրոն և Նորք-Մարաշի դատարանում, որից հետո դատավորը կկայացնի այս գործով վերջնական վճիռը:

[gallery id=176]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter