HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ի՞նչ մեքենա է գնելու Գալուստ Սահակյանը 400 հազար դրամով

Անցած ամիս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա բյուջեի ընդունման ժամանակ «նորից մեքենաներ պետք է գնենք, քանի որ երբ արտասահմանյան հյուրեր են գալիս, և մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում»:

Անշուշտ, առաջին հայացքից հայտարարությունը դրական է, քանի որ նոր մեքենաների գնումը պայմանավորված է խնայողությամբ: Սակայն եկեք փորձենք պարզել, թե ի՞նչ և որքա՞ն է խնայելու մեր բյուջեն:

Զապորոժեցների էսկորտ

Այսպիսով, Ազգային ժողովի աշխատակազմից ստացված գրության համաձայն, 2011-ից 2013 թվականներին Ազգային ժողովը մեքենաների վարձակալության վրա ծախսել է միայն 400 հազար դրամ:

Այսինքն, Ազգային Ժողովը մտադիր է այնպիսի մեքենաներ գնել, որ խնայի մեքենաների վարձակալության վրա ծախսվող այդ մի քանի հարյուր հազար դրամը: Երբ փորձեցինք պարզել, թե ի՞նչ մեքենաներ ԱԺ-ն կարող է գնել 400 հազար դրամից էժան գնով, պարզվեց, որ ընտրանին բավականին «մեծ» է:

Այդ գնային սահմաններում կարելի է գնել մեկ հատ 1970-ականների արտադրած ՎԱԶ 2101 (լավ վիճակում), կամ 3-4 հատ նույն թվականների 968-րդ մոդելի «Զապորոժեց»: Իսկ եթե լավ փնտրել, ապա կարելի է գտնել 1990-ականների արտադրության «Զապորոժեց Տավրիա»` վրան արդեն տեղադրված գազի բալոնով:

Խոսելը մտածելուց առաջ

Դժվար է ասել, թե ո՞ր պետության բարձրասիտճան հյուրերին է Գալուստ Սահակյանը մտադիր դիմավորել հնամաշ  «Զզապորոժեց»-ներով: Սակայն արդեն պարզ է, որ Գալուստ Սահակյանն այդ հայտարարությունն անելիս ոչ թե կանխամտածված ստում էր, այլ, պարզապես, պահի տակ, ինչ-որ բան ասելու և այդ ասելիքը մերկապարանոց չհնչելու համար հորինում էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter