HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արփիմեդ» ընկերությունը պարզաբանում է

«Արփիմեդ» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել «Հետքի» խմբագրություն սեպտեմբերի 15-ին հրապարակված «Պետպատվերով տրվող հնդկական դեղի ամենամեծ ներկրողը Հայաստանն է. հիվանդները դժգոհ են» հոդվածի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Բարև Ձեզ, 2014թ.սեպտեմբերի 15-ի Ձեր կայքում տեղադրված` Տաթև Խաչատրյանի «Պետպատվերով տրվող հնդկական դեղի ամենամեծ ներկրողը Հայաստանն է. հիվանդները դժգոհ են» հոդվածի վերաբերյալ կցանկանայինք տալ մեր պարզաբանումները, քանի որ հոդվածի մի մասը առնչվում է նաև մեր ընկերության անվան հետ: Մենք ընդունում ենք, որ կլինեն հիվանդներ, որոնք կարող են դժհոհել թեկուզ մեր արտադրանքից: Սակայն, հարկ է նշել, որ մենք «Կարբամազեպին» (Ֆինլեպսին) դեղի հումքը ներկրել ենք հենց TEVA (Իսրայել) ընկերությունից:

(Կից ուղարկում ենք Ձեզ հումքի անալիզի սերտիֆիկատի և հաշիվ-ապրանքագրի պատճեները:) Դեղը պատրաստվում է հենց բրենդին համարժեք, ներառյալ օժանդակ նյութերի կիրառումը: Ավելին ասենք` նույն Ֆինլեպսինից ևս կան դժգոհներ: Մեր մոնիտորինգի արդյունքներով` նույն արտադրողի նույն դեղի 2 տարբեր դիզայնով տուփերի պարագայում նույն հիվանդի մոտ դեղը տարբեր էֆեկտիվություն է առաջացնում:

Ի լրումն վերը նշյալին, տեղեկացնում ենք, որ մեր ընկերությունը ունի ազգային և միջազգային ՊԱԳ (GMP) սերտիֆիկատներ, որոնք երաշխիք են տալիս դեղի էֆեկտիվության ու արդյունավետության մասին:

Կարող ենք տրամադրել Ձեզ նաև տեղեկատվություն այն մասին, թե տարեկան ի`նչ ծավալների ենք արտահանում Կարբամազեպին դեղը, և մինչ օրս ոչ մի գանգատ չի արձանագրվել: Խնդրեինք Ձեզ (եթե հրապարակման ենթակա է) տրամադրել Ձեր կողմից նշված քաղաքացու անունը, ազգանունը և հասցեն` կոնֆիդենցիալության շրջանակներում, մեր մասնագետների օգնությամբ` պարզաբանելու քաղաքացու գանգատների հիմնավորումները:

Հարգանքով` «Արփիմեդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն` Վ.Ղազարյան»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter