HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ պատանի հրաձիգները մասնակցում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հայտնում են, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից` ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: Աշխարհի առաջնությունը հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու:

Այսօր` սեպտեմբերի 16-ին, 10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) վարժության մարզիկները դանդաղ վազք հատվածն են կրակել, մյուս կեսը՝ արագ վազքը և եզրափակիչը տեղի կունենան վաղը՝ սեպտեմբերի 17-ին: Երիտասարդ տղաների պայքարում 12 մրցակիցներից Շանթ Սարգսյանը 283 միավորով 3 մրցակիցների հետ միևնույն արդյունքով կիսում է 2-5-րդ հորիզոնականները, Ռազմիկ Մինասյանը 276 միավորով 8-րդն է, Հովհաննես Խաչատրյանը 265 միավորով՝ 11-րդը: Նույն վարժության թիմային պայքարում մեր մարզիկներն առայժմ 2-րդ տեղում ընթացող Ռուսաստանի թիմին զիջում են 1 միավոր, և հնարավոր է՝ վաղը պատկերը փոխվի:

Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) պայքարում Լիլիթ Մկրտչյանը 183 միավորով առայժմ ընթանում է 2-րդ տեղում: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել հունգարացի Վերոնիկա Մաջոռը, Լիլիթին հետևում են 178 միավորով գերմանացի Նինա Դանները և քաթարցի՝ Սաաիդա Թաաեեբը: Ինչպես տղաների մոտ, այնպես էլ աղջիկների՝ ամեն բան կախված է արագ վազքից: Եզրափակիչ կանցնեն լավագույն 4-ը:

Զավեն Իգիթյանը 50մ, ստանդարտ ատրճանակ (3x20 կրակոց), տղաների պայքարում 32 մրցակիցներից 537 միացրորով գրավել է 25-րդ տեղը:

Հրաչիկ Բաբայանը 50մ, հրացան, պառկած դիրքից (60 կրակոց) երիտասարդների պայքարում 61 մրցակցից՝ 606.1 միավորով գրավել է 49-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ունի անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ:

Հրաչ Բաբայանն 10մ, օդամղիչ հրացան վարժությունից արդեն նվաճել է արծաթե մեդալ: Պատանեկան օլիմպիական խաղերի և արդեն աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Ինչպես նաև 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց), տղաների թիմային պայքարում հայկական եռյակը` Ռազմիկ Մինասյան, Հովհաննես Խաչատրյան և Շանթ Սարգսյան, արժանացել է բրոնզե մեդալի: Ռազմիկ Մինասյանի և Շանթ Սարգսյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը, գյումրեցի Հովհաննես Խաչատրյանի անձնական մարզիչն է Էդիկ Գաբրիելյանը:

Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են.

Հրաչիկ Բաբայան (հրացան) 

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան 

Զավեն Իգիթյան (ատրճանակ) 

Հրաձգության հանրապետական մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Խորեն Իգիթյան 

Հովհաննես Խաչատրյան 

(վազող թիրախ) 

Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Էդիկ Գաբրիելյան 

Շանթ Սարգսյան (վազող թիրախ) 

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան 

Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ) 

Հրաձգության հանրապետական մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան 

Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ) 

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան 

Քրիստիան Լաուեր (հրացան) 

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան 

Սևակ Արշակյան (ատրճանակ) 

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց 

անձնական մարզիչ՝ Նոռա Նիկողոսյան 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Մեր մարզիկները մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ: Աշխարհի առաջնության մրցելույթներին անձամբ հետևում և իր ներկայությամբ մազրիկներին ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Նման ուժեղ հավաքական Հայաստանն ունեցել է ԽՍՀՄ-ի օրոք. միջազգային կարգի սպորտի վարպետներ՝ Քրիստիան Լաուեր, Հրաչիկ Բաբայան՝ պատանեկան օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, սպորտի վարպետներ՝ Զավեն Իգիթյան՝ Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, Լիլիթ Մկրտչյան՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, Ռազմիկ Մինասյան և Շանթ Սարգսյան (սպորտի վարպետի թեկնածու) ՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային կրկնակի բրոնզե մեդալակիրներ:
 

Մրցելույթներին կարող եք հետևել Հրաձգային սպորտի միջազգայնին ֆեդերացիայի կայքում http://www.issf-sports.org/

Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 21-ին ժամը 14:00: Միասին դիմավորենք մեդալակիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter