HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ արտգործնախարարը հանդիպում է ունեցել Բասկերի ազգայնական կուսակցության կենտրոնակայանում

Սեպտեմբերի 15-ին Բասկերի երկրի Բիլբաո քաղաքում` կառավարող Բասկերի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) կենտրոնակայանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում ԲԱԿ խմբակցության ղեկավար Այտոր Էստեբան Բրավոյի, կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ինյակի Գոյկոեչետա Գոնսալեսի հետ։

Կողմերն անդրադարձել են նախօրեին Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին` ի սատարումն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, և ընդգծել, որ այն կարևոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բասկերի երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հարաբերությունների ընդլայմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր։ 

Երկուստեք ընդգծվել է նաև կուսակցությունների մակարդակով երկկողմ շփումների հաստատման կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter