HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն, ԱՆ-ն ու Կարմիր խաչը արձանագրություն են ստորագրել անհայտ կորածների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի միջև ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը:

Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը: 

Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում` դրանք հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու  նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի ընդարձակել համագործակցությունը վերոնշյալ բնագավառում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter