HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդարանական լսումներ՝ ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ

ԼՂՀ ԱԺ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ասյօր՝ սեպտեմբերի 17-ին, ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին օրենսդիր և գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի  ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ և ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը և Սրբուհի Արզումանյանը:

Խորհրդարանական լսումները վարել են ԼՂՀ և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Գ.Պետրոսյանը և Հ.Սահակյանը: Հանդիպման մասնակիցներին ողջունել ու ազատ քննարկումների կոչ է արել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նոր նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացների ժամանակացույցերի, հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման, ընտրագրավների, նախընտրական քարոզչությունների սահմանափակումների, բողոքարկման համակարգի, խորհրդարանական և  ՏԻՄ  ընտրությունների հետ կապված հարցերին։

Լսվել են խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի տեսակետներն ու առաջարկություններն Ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկվող նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաև ՀՀ ԿԸՀ նախագահը, ԱԺ պատգամավորներ:

Ամփոփելով խորհրդարանկան լսումների արդյունքները՝  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է նման քննարկումները, ինչը  թույլ կտա քաղաքական համաձայնության պայմաններում ընդունել Ընտրական  նոր օրենսգիրքը, որը կնպաստի ԼՂՀ-ում հերթական ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter