HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի պահպանման ռեժիմն այս գիշեր խախտվել է 45 անգամ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ՊԲ մամլո ծառայությունը, առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական հերթապահություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter