HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 1 մլն դրամ՝ բնապահպանական նորմերի խախտման դիմաց

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.08 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում:  

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 16-19.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.08 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 462.78 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների   երեք գործի քննության  արդյունքում  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 51.0 հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների  կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված  հողերի պահպանության նորմերի խախտման  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Կոտայքի տարածքային  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության  նորմերի պահպանման ուղղությամբ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է  100.0 հազ.դր գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 200.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (ջրերի աղտոտում):

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված մեկ և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված  փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս դեպքի գործերի քննության  արդյունքում  հինգ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: Հաշվարկվել է 39.28 հազ.դր ընդհանուր  գումարի   շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված   7.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև հինգ խեցգետնաորսիչ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.16 մլն.դր. գումար: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն: 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Այս յօդուածի մէջ երևցող թիւերուն բոլորը պէտք է ստորակէտով գրուէին՝ 1,16...39,28 և ալն: Դուք միջակէտով տուած էք այդ թիւերը, ինչ որ հայեցի գրելաձևին կը հակադրուի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter