HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսֆերային ամփոփում. Պորտուգալիա, Ռուսաստան, Ֆրանսիա

Հայկ Դավթյան

Պորտուգալական երկու ուժեղագույն ակումբները` «Բենֆիկան» եւ «Պորտուն» յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ գումարներով վաճառում են իրենց առաջատար ֆուտբոլիստներին եւ շատ ավելի փոքր գումարներով ձեռք են բերում տաղանդավոր խացացողների, որոնց ֆուտբոլային ունակությունները զարգացնելով կարճ ժամանակ անց նրանց նույնպես վաճառում են: Շարունակական այս ցիկլն իր ընթացքը չխափանեց նաեւ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Բենֆիկա»

2013-2014թթ. մրցաշրջանի կազմի մի շարք ֆուտբոլիստների վաճառքից թիմը ստացավ 77 մլն եվրոյի շահույթ, որից 36,5  մլն-ով գնեց նոր` երիտասարդ ու տաղանդավոր խաղացողների: Նրանց թվում են հույն կիսապաշտպան Անդրեաս Սամարիսը, Բրայան Կրիստանտեն, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Բեբեն, ինչպես նաեւ բրազիլացիներ Տալիսկան, Սեզարը եւ ուրիշներ: Սամարիսի համար «Օլիմպիակոսը» ստացավ 10 մլն եվրո փոխհատուցում, իսկ «Միլանը» Կրիստանտեի համար` 6 մլն եվրո: Մնացած ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի  ձեռքբերումը «Բենֆիկայի» համար արժեցավ 2-4 մլն եվրո:

«Պորտու»

«Պորտուն» վաճառված խաղացողներից ավելի մեծ գումար վաստակեց, քան «Բենֆիկան», սակայն նոր խաղացողներ գնելու համար գումարային առումով գերազանցեց վերջինիս: Արդյունքում` «Պորտուի» շահույթը կազմեց 36,2 մլն եվրո: Մադրիդի Ատլետիկոյի կիսապաշտպան Ադրիանը ակումբի համար արժեցավ 11 մլն եվրո, աշխարհի առաջնությունում իրեն հոյակապ դրսեւորած Բրունո Մարտինս Ինդին` 7,7 մլն, 19-ամյա բրազիլացի Օտավիոն` 7 մլն, Ալժիրի հավաքականի առաջատար Յասին Բրահիմին` 6.5 մլն, իսկ ահա կամերունացի հարձակվող Վենսան Աբուբակարը` 3 մլն եվրո: Բացի վերը նշված ֆուտբոլիստներից, վարձակալությամբ «Պորտուի» կազմը համալրեցին իսպանացիներ Օլիվեր Տորրեսը, Կրիստիան Տելյոն եւ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:

Ռուսաստան` «Զենիթ» եւ «Դինամո»

Յուրաքանչյուր ամառվա նման, այս անգամ եւս ռուսական «Զենիթը» գնեց եվրոպական առաջատար թիմերում հանդես եկած ֆուտբոլիստների: Մանչեսթեր Սիթիի իսպանացի կիսապաշտպան Խավի Գարսիան «Զենիթի» համար արժեցավ 16,8 մլն եվրո: Արգենտինայի հավաքականի առաջատար պաշտպան Էզեկել Գարայը չնայած, որ առաջարկներ ուներ ավելի ուժեղ առաջնություններում հանդես եկող թիմերից` ընտրեց ռուսական ակումբը, իսկ «Բենֆիկայից» նրա տեղափոխության համար ռուսական կողմը վճարեց  6 մլն եվրո:

«Դինամո Մոսկվա»

Մոսկովյան թիմի ղեկավարությանն անակնկալ կերպով հաջողվեց իրենց թիմ բերել Ֆրանսիայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկին` Մաթյո Վալբունեային: Հաշվի առնելով Վալբունայի խաղային ունակությունները` ռուսները բավական փոքր գումարով կարողացան գնել խաղացողին` 7 մլն եվրո: Մեկ այլ Ֆրանսիացու` Վիլյամ Վանկերի տրանսֆերը Դինամոյի համար արժեցավ 6 մլն եվրո, իսկ ահա հոլանդացի պաշտպան Ալեքսանդեր Բյուտների տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» ստացավ 5,5  մլն եվրո:

Ֆրանսիա` «ՊՍԺ» եւ «Օլիմպիկ Մարսել»

Ոչ ոք չզարմացավ, որ Ֆրանսիայի հզորագույն ակումբը` «ՊՍԺ»-ն բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզին գնելու համար Չելսիին վճարեց ոչ ավել, ոչ պակաս 49,5  մլն եվրո: Բացի այս տրանսֆերը, վարձավճարով թիմի կազմը համալրեց երիտասարդ մեկ այլ պաշտպան` Սերժ Օրյեն, որին  ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «ՊՍԺ»-ն կկարողանա գնել` «Թուլուզին» վճարելով ավելի քան 20 մլն եվրո:

«Օլիմպիկ Մարսել»

Մարսելի համար ավարտված տրանսֆերային պատուհանը պետք է հաջողված համարել: Ակումբի կազմը համալրեցին մի քանի երիտասարդ եւ խոստումնալից ֆուտբոլիստներ: Բելգիայի նախորդ առաջնության լավագույ ռմբարկու Միչի Բատշուային 6 մլն եվրո արժեցավ ակումբի ղեկավարության համար: Բրազիլական ֆուտբոլի խոստումնալից պաշտպաններից մեկի` Դորիայի համար «Մարսելը» 5 մլն եվրո վճարեց «Բոտաֆոգոյին»: Նույնքան արժեցավ Ռոման Ալեսանդրինին, իսկ մարոկացի Աբդելազիզ Բարադայի «Մարսել» տեղափոխության դիմաց «Ալ-Ջազիրա» ակումբը ստացավ 4,5 մլն եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter