HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել սեպտեմբերի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում են ամբողջությամբ.

«Սեպտեմբերի 19-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, ուր ընթանում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, ապա նաեւ թատրոնին հարող տարածքում խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, որին լրագրողը մոտեցել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, քաշքշել է նրան, խլել ձայնագրիչը եւ շպրտել, ապա հրահանգել իրեն ուղեկցող անձանց՝ «սրան ստեղից կորցրեք»:

Քիչ ուշ, արդեն Կարապի լճի մոտ, «ՀԺ» թղթակիցը փորձել է հեռախոսով նկարել Արտյուշա Կարապետյանին, սակայն վերջինիս ուղեկցողները խլել են հեռախոսը եւ սպառնացել այն նետել ջուրը: Նրանցից մեկը ջնջել է նկարահանածը եւ վերադարձրել հեռախոսը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, ողջունելով համաժողովի կազմակերպիչների դատապարտող գնահատականները կատարվածին, այնուամենայնիվ հերթական անգամ հարկ ենք համարում նշել, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, եւ դրան պետք է հետեւի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը։

ՀՀ դատախազությունից պահանջում ենք սույն հայտարարությունը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումները դիտել որպես հաղորդում հանցագործության մասին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

Լուսանկարը՝ Թ.Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter