HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ:

Սերժ Սարգսյանն այցի օրերին ելույթով հանդես կգա Կոլումբիայի համալսարանում:

Միացյալ Նահանգներում նախատեսվում են Նախագահի հանդիպումները ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների, Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ:

Հանրապետության Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter