HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որն է մեր շահը և որն է Եռյակի շահը

Ստեփան Դանիելյան 

Սահմանադական փոփոխություննեի դեմ կազմակերպվող Եռյակի հանահավաքը դարձել է աշնանային քաղաքական սեզոնի մեխը, ինչի առընչությամբ անհաժեշտ է որոշակի պազաբանումներ կատարել:

Սահմանադական փոփոխությունների իմաստը բոլոն էլ հասկացել են, դա Սերժ Սարգսյանի ևս 10 տարով իշխանության լծակները պահելու խնդիրն է լուծում, այսինքն խոսքը գնում է Սերժ Սարգսյանի անձի վերարտադրման մասին: Դա բացահայտ կերպով ասել է նրա խոսնակը. Հայաստանում քաղաքական համակարգը փոխվել է և իշխանություն մուտք գործելու համար դուռը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցում:

Հասկանալի պատճառով դա Եռյակին և հատկապես ԲՀԿ-ին հուզող հիմնական խնդիրն է: Հիմա իշխանության հերթն իրենցն է: Սակայն արդյոք այդ հարցը Հայաստանի հանրությանը հուզող համար մեկ խնդիրն է: Իմ կածիքով ոչ: Հանրության համար  համար մեկ խնդիը գործող համակարգի չվեարտադրման հարցն է, որը կարող է տեղի ունենալլ նաև առանց Սերժ Սարգսյանի, մեկ այլ «Սերժ Սարգսյանի» միջոցով և այս առումով պետք է համաձայնվել Դաշնակցության փաստարկի հետ: Վերջին հաշվով ինչ տարբերություն հանրության համար, թե ով է կանգնած արատավոր բուրգի գագաթին: Դաշնակցության համար էլ է մեկ, թե ով կապահովի իր 5% և ով կտրամադրի հանրային ունեցվածքի գրպանը մտնելու հնարավորությունը: Դաշնակցության համար մեկ է, սակայն մեզ համար մեկ չէ, քանի որ մենք խաղի մեջ չենք: Ցանկացած տարբերակում հանրությունը պարտվողի դերում է հայտնվելու:

Այս առումով մենք պետք է հստակեցնենք, թե որն է մեր շահը և որն է Եռյակի շահը և արդյոք այդ շահերն  ունեն հատման կետ:

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական փոփոխություններից, ապա կարելի է ենթադրել, որ Եռյակն այդ գնով կգնա համաձայնության իշխող խմբավորման հետ և կպատրաստվի նախագահական ընտրություններին, այսինքն գործող համակարգը վերահսկելու իր հերթին: Այս առումով պետք է համաձայնվել Դաշնակցության տեսակետի հետ, որ «Եռյակ-Քառյակի» շահը որևէ առընչություն չունի հանրային շահի հետ:

Իսկ ո՞րն է ելքը: Մինչև ելքին անցնելը մի փոքր շեղվենք թեմայից և փորձենք հասկանալ, թե ինչպես են կուսակցությունները դարձել գործող արատավոր համակարգի հիմքը և հիմնապատճառը: Կոռուիպցիան սկսվում է կուսակցություններից և տարածվում ողջ համակարգի վրա:  Կուսակցությունները մեկ կամ մի քանի անձերին ենթարկված կառույցներ են և դրա պատճառները թաղված են այդ կուսակցությունների կառուցվածքի և գործունեության մեթոդաբանության մեջ: Կուսակցությունների նախընտրական ցուցակները կազմվում են այդ մեկ կամ մի քանի անձերի կողմից, իսկ խորհրդարան մտնելուց առաջ այդ անձանց մոտ պահվում են (ըստ բազմիցս մամուլում առկա տեղեկությունների) առանց ամսաթվերի սորագրված հրաժարականի դիմումները: Չեմ զարմանա, որ նման «դիմումներ» ունեն գրած նաև գործադիր իշխանությունից «անկախ» իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչները՝ դատավորներ, սահմանադրական դատարանի անդամները, ընտրական հանձնաժողվների ֆունկցիոներներ և այլն: Մեխանիզմները կարելի է թվարկել, սակայն դա չէ այս հոդվածի իմաստը: Սա է բուրգի ձևավորման տրամաբանությունը: Ճորտացված և իրավազուրկ կուսակցական ֆունկցիոներներ, որոնց միջոցով ճորտացվում է ամբողջ երկիրը:

Այժմ անցնենք ելքին: Կարծում եմ, որ Եռյակը պետք է հրապարակային կերպով խոստանա, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական փոփոխություններից, ապա իրենց և հանրապետականների հետ որևէ համաձայնություն որևէ հարցի շուրջ բացառվում է, իսկ որպեսզի ստանան հանրային վստահություն հանրահավաքների և այլ ակցիաների ժամանակ, պետք է խոստանան, որ հաջորդ իսկ համագումարի ժամանակ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը հրաժավելու են գլխավորել իրենց կուսակցությունները (սակայն կարող են մնալ որպես կուսակցությունների հեղինակություններ՝ առանց «պորտֆելի»), իսկ նախընտրական ցուցակներն ու նախագահի թեկնածուները ընտրվելու են թափանցիկ և ռեյտինգային քվեարկությունների միջոցով՝ մամուլի վերահսկողությամբ: Հանրությանը ներկայացնելու են իրենց ֆինանսական ծախսերն ու դրանց գոյացման աղբյուրները և ընդմիշտ հրաժարվելու են պատգամավորների նախորոք ստորագրված «հրաժարականներից»: Այսինքն գործող արատավոր համակարգի հիմքը հանդիսացող կոռումպացված և իրավազուրկ կուսակցականների ինստիտուտից:

Պետական ինստիտուտների ձևավորումը սկսվում  են կուսակցությունները՝ ԱԺ ընտրություններից հետո: Արատավոր համակարգի մեխը կուսակցություններն են: Մինչև չապագաղութացվեն կուսակցությունները, Հայաստանը չի ապագաղութականացվի:

Սա նման պահանջների ընդամենը սկիզբն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter