HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է Դէր Զօրի եկեղեցու ականահարումը

Այսօր Կիլիկիո կաթողիկոսության հաղորդակցության եւ տեղեկատվության բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսն իր վրդովմունքն է արտահայտել Դէր Զօրի եկեղեցու ականահարման առնչությամբ:

«Երկուշաբթի, 22 Սեպտեմբեր 2014-ի առաւօտուն, Աթէնք ժամանումէն անմիջապէս վերջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս խոր ցաւով եւ յուզումով իմացաւ Տէր Զօրի եկեղեցւոյ ականահարումը: Վեհափառ Հայրապետին հասած տեղեկութեանց համաձայն, ծրագրուած ոճիր մըն է Տէր Զօրի մէջ Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նուիրուած եկեղեցւոյ, անոր կից գտնուող թանգարանին եւ համալիրին ականահարումը ոճրագործ ձեռքերու կողմէ:

Վեհափառ Հայրապետը խստիւ դատապարտելէ ետք յիշեալ ոճրային արարքը ըսաւ. «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին եւ Հայաստանի hանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի օրը կատարուած այս ոճիրը, մենք կը նկատենք բարբարոսային արարք մը: Այս ոճիրին ետին գտնուող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակներուն յիշատակը եւ յանուն արդարութեան մեր ժողովուրդին պայքարը խորհրդանշող Տէր Զօրը, որպէս Հայոց Ցեղասպանութեան նահատակներու սրբավայր, կարելի չէ քանդել մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վեհափառ Հայրապետը կոչ է ուղղել պետական, քաղաքական ու կրոնական պատասխանատուներին` խստորեն դատապարտելու այս արարքը ու այն օտար շրջանակների ուշադրությանը հանձնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter