HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գովազդատուները հավաստիացնում են, որ իրենք վճարումներ կատարել են

«Հետքին» է դիմել «Հերմինե-Ալեքս» ՍՊԸ-ի տնօրեն Հերմինե Գալստյանը և հայտնել, որ «600 հազարի փնտրտուք» հոդվածում ներկայացված «Թոնրատան» գովազդը պատկանում է իր ընկերությանը, որի համար այս տարվա սեպտեմբերի 10-ին ինքը 8400 դրամ է փոխանցել Գառնիի համայնքապետարանին: Հոդվածում ներկայացված մյուս գովազդատուի` «Գառնի տուն» ՍՊԸ-ի տնօրեն Հմայակ Բաբայանը նույնպես հավաստեց, որ այս տարի վճարել է արտաքին գովազդի համար:

Մեր հրապարակման մեջ, իհարկե, չի ասվում, որ գովազդային վահանակներ օգտագործողները չեն վճարում դրա համար, այլ ասվում է հետևյալը. «Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար տեղական տուրքը 1 քմ-ի համար ամսական սահմանվել է 500 դրամ, սակայն համայնքի բյուջեում գովազդից մուտքեր չեն նախատեսվել ո’չ նախորդ տարիներին, ո’չ էլ այս տարի»:

Կրկին պնդում ենք, որ Գառնի համայնքի 2014թ. բյուջեի եկամուտների «այլ արտաքին գովազդի համար» եւ «դատարկ գովազդային վահանակների համար» տողերում եկամուտներ չեն նախատեսվել, իսկ թե հավաքագրված գումարը համայնքի ղեկավարի աշխատակազմը որպես ինչ է մուտքագրում, չենք կարող ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter