HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Կառավարության այսօրվա որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:

Որոշման հիմնավորման մեջ գրված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է.

Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյու­նիքի մարզ­պետ»:

Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Սուրիկ Խաչատրյանին և նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանություններ (7)

W. Wallace
վերջնա....
Xunsap'ha
Սերժ Սարգսյանը Միացեալ Ազգաց Կազմակերպութեան մէջ թուրքերուն դէմ թող ուզածին չափ խօսի: Ս. Խաչատրյանի նման սրիկայ մը որպէս մարզպետ նշանակելը, իր ո՜ր աստիճան վարնոց ըլլալը ցոյց կու տայ: Նման մարդիկ անձը միայն հայութենէն կը գանեցնեն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ Սյունիքը Նժդեհը չի պահել,այլ սյունեցին: Երկրորդ՝ Լիսկայի այս վերանշանակումը ո՛չ մի (քաղաքական) տրամաբանության մեջ չի մտնում. սա գողական «սխոդկաների» տրամաբանությունից է: Երրորդ՝ Սյունիքը առաջին անգամ չէ Լիսկայի նման թշնամի հանդիպում. պիտի՛ անցնել ընդհատակ և այնտեղից...: Չորրորդ՝ ԲՈԼՈՐ հայրենասեր մարդիկ Սյունիքում պիտի դուրս գան «դաշնակցության» կազմից. սա շա՛տ կարևոր է: Այս «նշանակումից» հետո Սյունիքը ԼՈՒՐՋ ԿԵՐՊՈՎ պիտի մտածի. արդյո՞ք ուզում է ապագա Երևանի հետ:
mahmouzian
this guy is a true Mafioso .bimbo
Грант
Чего сказать жаль народу.
JOHN
ՎԱՐԱԶ ՍՅՈՒՆԻ.ՍԱ ՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Է,ՈՐ ՄԻԼԻՈՆ ՏՈԿՈՍ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՍԱԾ ԿՈՉԻՆ...ԱՓՍՈ՜Ս ՆԺԴԵՀԻ ՊԱՀԱԾ ՍՅՈՒՆԻՔ....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կատարյալ խայտառակությու՛ն: Ես նողկանք եմ զգում: Ես ԲՈՅԿՈՏՈՒՄ եմ Հայաստանը, քանի դեռ այս մարդը հեռացված չէ: Եվ մի խնդրանք՝ այլևս ՄԻ ԽՈՍԵՔ Եղեռնի 100-ամյակի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter