Սահմանամերձ համայնքների տնտեսվարողները կազատվեն բիզնես գործունեության հարկերից
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության է արժանացել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնության նպատակը, ըստ կառավարության, սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է:
Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:
«Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն»,- տեղեկացնում է կառավարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել