HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ՄԻԵԴ-ում որպես երրորդ կողմ հանդես կգա Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք գործիչ Փերինչեքի գործով

Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perinçek v. Switzerland, App. no. 27510/08) գործով կներգրավվի որպես երրորդ կողմ: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

Թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուն Շվեյցարիայում հերքել է հայոց ցեղասպանության փաստը և դատապարտվել ազատազրկման, քանի որ Շվեյցարիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձև: Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ բավարարել է Դողուի հայցը՝ նշելով, որ հայցվորի նկատմամբ խոսքի ազատության սահմանափակում է կիրառվել: Շվեյցարիայի արդարադատության նախարարը հակընդդեմ հայցով դիմել է ՄԻԵԴ՝ պաշտպանելու երկրի շահերը:

Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 2014 թվականի օգոստոսի 20-ին: ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին: Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա: Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter