
Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ մոլորված երրորդության, կամ Լիսկաների երկրից էժան հուշանվերներ
100 տարի առաջ անապատով մի ամբողջ ազգ էր ացնում՝ սոված, ջարդված, տխուր, դառնացած: 50 տարի առաջ, այդ անապատից հեռու քաղաքներում, ռումբեր պայթեցրեց այդ ազգի փրկված մասը՝ որպես վրեժ :
Այսօր այդ ազգը, որպես գերի, ապրում է «Լիսկաների սխոդկա» կոչված երկրում:
«Լիսկաների սխոդկա» կոչված երկրում մարդկանց են սպանում, ունեցվածք խլում, անմեղներին բանտարկում ու մարդկանց դուրս մղում արտագաղթի: «Լիսկաների սխոդկա» կոչված երկրում պրեզիդենտ չկա, վարչապետ չկա, պառլամենտ չկա, դատավոր չկա, ժողովրդի ձայն չկա:
«Լիսկաների սխոդկա» կոչված երկրում արջերի հյուսիսային երկրից բերված գողական բարքերն են չափանիշը: «Լիսկաների սխոդկա» կոչված երկրում քաղաքական կուսակցություններ չկան. կան դերասաններ ու ներքինիներ:
«Լիսկաների սխոդկա» կոչված երկրում գերագույն մարմինը «գողականների գերագույն սխոդկան» է, որի գերագույն նպատակը «Լիսկաների սխոդկա» կոչված երկրում ապրողներին ահ ու սարսափի մեջ պահելն է:
«Լիսկաների սխոդկա» կոչված երկրում խնամի-բաջանաղա-ախպերական բարքերը սուրբ են:
«Լիսկաների սխոդկա» կոչված երկրում ապրող ազգի կեսից ավելին սփյուռքում է: Սփյուռքում ապրող ազգակիցները թեև մոլորված են, բայց սիրելի զբաղմունք ունեն. այն է՝ ա) տարին 1 օր լացել, բ) փող հաշվել, գ) ցուցադրական աղոթել, ու դ) «Լիսկաների սխոդկա» կոչված երկրից էժան հուշանվերներ գնել:
3000 տարվա պատմություն ունեցող այս ազգը մի օր ամաչեց ու վեր կացավ: Հետո միայն հասկացավ,որ ամենասարսափելին վախը չէ,այլ գերությունը:
Հարյուր տարի հետո անապատով մի ամբողջ ազգ էր հետ գնում:
Վարազ Սյունի
Ամստերդամ, 26.09.2014
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել