HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետը Ճարտարում մասնակցել է Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար և մասնակցել «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը՝ անձամբ տեղադրելով նաև հիմնաքարերից մեկը: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օրհնության կարգը ավարտելուց հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճարտարի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների հետ, որին մասնակցում էին նաև այլ պատասխանատուներ և բարերարներ:

Ա. Հարությունյանը նախ հետաքրքրվել է «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ճարտարում իրականացվող շինարարական աշխատանքներով: Համայնքների ղեկավարները վարչապետին ներկայացրել են դրանց ընթացքը՝ նշելով, որ մեծ թափով իրականացվում են հատկապես գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները: Կառավարության ղեկավարը հորդորել է ավելի ակտիվ շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակների միջոցով ներգրավելով նաև համայնքների մյուս բնակիչներին:

Ա. Հարությունյանը, անդրադառնալով Ճարտարի տնտեսական զարգացման հնարավորություններին, նշել է, որ առաջիկայում համայնքներում նոր ծրագիր կմեկնարկիկոոպերացիայի տեսքով, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի՝ տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ Արցախում առաջարկվող կոոպերացիայի տարբերակը կիրառվում է առաջատար գյուղատնտեսություն ունեցող երկրներում, և Ճարտարում այն ներդնելու պարագայում նախատեսվում է զգալիորեն բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը:

Իր հերթին գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պետական միջոցներով Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ընթացիկ տարում արդեն ստեղծվել է հանրապետությունում առաջին կոոպերացիան: Վարչապետի խոսքով՝ Թալիշում գրանցված հաջողությունները ոգևորել են Մատաղիսի բնակիչներին, ովքեր արդեն դիմել են կառավարությանը՝ իրենց համայնքում ևս ծրագրի իրականացման նպատակով պետական աջակցություն ստանալու համար:

Խորհրդակցության ավարտից հետո Ա. Հարությունյանն այցելել է Ճարտարում բարեգործական միջոցներով կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներին, ինչպես նաև եղել համայնքի հիվանդանոցում, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մարդիկ խախտվել են հաստատ, տուն ու դպրոց շինելու, կով ու տրակտոր առնելու, գյուղերին ջուր հասցնելու փոխարեն աղոթատեղ են սարքում որ ինչ լինի՜, թուրքը բարի դառնա, թե ոտը քարին կպնի, թե՝ գողա - ...ական տիրակարգից ազատվելու համար: Ահավոր է, երբ մարդը կորցնում է իրականության զգացումն ու հիմարության գիրկն ընկնում: Թե՝ մտածված էշացնում են մարդկանց! Հլա էդ վարչապետին հարցրեք - ինքը հավատ ունի արդյո՜ք ... ու նայեք աչքերին!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter