HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազի որոշմամբ դատավորի օգնականի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է

Գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ «կաշառքի միջնորդություն» (ՀՀ Քր.օր. 313-րդ հոդվածի 2-րդ մաս, 2-րդ կետ) կատարելու մեջ մեղադրվող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնավարումը, դատախազի որոշմամբ, ժամանակավորապես դադարեցվել է: 

Դատավորի օգնականի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Մինչև նշված ժամկետի ավարտը վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով պաշտպանի բողոքը, բեկանել է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է ընտրված խափանման միջոց կալանքն ու մեղադրյալին ազատել կալանքից:

Մեղադրյալը նաև շարունակել է աշխատանքը դատավորի օգնականի պաշտոնում: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին սեպտեմբերի 23-ի որոշումից հետո միայն դադարեցվել է «կաշառքի միջնորդություն» կատարելու մեջ մեղադրվող օգնականի պաշտոնավարումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter