HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնու տաճարի վրա գրած ՌԴ քաղաքացին հանձնվել է իրավապահներին

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւ այցելուներից մեկը երեկ առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ` 6.21.4. 2) նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

Մեկնաբանություններ (4)

Հակոբյան Հրայր
Դրան կանացի խալաթ պետք է հագցնել ու տանել դատարան......
Արմենուհի
Մեր ,,ազգային,, պաշտոնյա սրճարանաշինարարներից մի կերպ պրծանք, հիմա էլ ,,միջազգային,, բոմժերն են փորձում աղավաղել Գառնո Տաճարի վեհությունը... Բայց թե ,,մերոնք,, թե ,,այլոք,, ոչի՛նչ են Տաճարի վեհության ու Հայոց հավատի հարատեւ ընթացքի առաջ.. Պետք էր այնպիսի մի բան անել, որ էտ ոչնչությանը տեղում պատի տակ... որ դրանից հետո՝ արդեն իր երկրի պատերին նկարեր միայն նապաստակ... Ու այդ դեպքում այլեւս չէր ասվի, թե ,,Մաքսիմ Նիկիտենկոն չի զղջում իր արածի համար,,... Ոտքերը ջարդված պիտի տարվեր Գառնիից՝ ջարդված ոտքերն էլ ձեռքին բռնած...
s.s.
What kindf of fine is that? For spoiling an ancient temple and landmark? Such an act would be at least 500 000 USD in America - if they had one temple like that!
Hye
The graffiti offendor should be restricted from traveling to Armenia on top of fine for graffiti on historical Temple.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter