HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում Է տեղումներ

Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին 28-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին, հոկտեմբերի 1-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 29-ին 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 27-ին, 30-ին,  հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ին՝ երեկոյան ժամերին, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Առավել մանրամասն՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter