HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են Ճամբարակի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արմեն Մուրադյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բժշկական կենտրոն: Նախարարը ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի և կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքոնյանի ուղեկցությամբ շրջեց շինհրապարակով, ծանոթացավ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

«Արդեն ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շրջանակների կառուցման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, նկուղային հարկի հատակի երկաթբետոնյա սալի կառուցման, ներքին հարդարման և դրենաժի կառուցման աշխատանքներ»,- ներկայացնելով իրականացվող աշխատանքներն` ասաց Նելսոն Զուլոյանը:

Նախարարը զրուցեց շինարարների հետ, հորդորեց ջանք չխնայել կենտրոնի վերանորոգումը հավուր պատճաշի և ժամանակին իրականացնելու համար` պահպանելով շինարարական բոլոր անհրաժեշտ նորմերը: Արմեն Մուրադյանը ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին և շինարարական կազմակերպության ղեկավարին հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարական աշխատանքների որակն ու ժամկետները` բացառելով նախանշված ժամկետների խախտումներ:

2013 թվականին մեկնարկած Ճամբարակի հիվանդանոցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից 2012-2013 թթ.  ֆինանսավորվող ծրագրի արդյունքում առաջացած տնտեսված միջոցների հաշվին:

Նույն ժամանակահատվածում «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» միջոցներով շարունակվում են ծրագրի 2-րդ փուլի` ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թ. մայիսին: Ճամբարակի բժշկական կենտրոնը և պոլիկլինիկան այժմ տեղակայված են սանէպիդկայանի շենքում: Նախարարը շրջեց կենտրոնով, զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ, հետաքրքրվեց խնդիրներով:

Նա առաջարկեց կենտրոնի բուժաշխատողներին նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար մասնակցել վերապատրաստումների:

Մեկնաբանություններ (2)

Հետք
Լուսանկարը հաղորդագրության հետ մեկտեղ տրամադրել է առողջապահության նախարարությունը: Լրատվամիջոցը ոչնչով պատասխանատու չէ նախարարության գործողությունների համար:
Նազելի
Լուսանկարում Ստեփանավանի բժշկական կենտրոնն է, հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը, կենտրոնի բուժաշխատողներ, Լռու մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցներ, որոնց անձամբ դեմքով ճանաչում եմ: Եթե հոդվածին համապատասխան լուսանկար չունեք, ավելի լավ է չդնեք, քան Ստեփանավանի բժշկական կենտրոնի նկարը դնեք ու վերնագրեք Ճամբարակ` ընկնելով նման անհեթեթ իրավիճակի մեջ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter